ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ` ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ

22.09.2016

Սիրելի հայրենակիցներ.
Շնորհավորում եմ բոլորիս մեզ համար կարևորագույն տոնի՝ ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ:
Մեր ազգի ու հայրենիքի կայացման ճանապարհին անկախությունը եղել է երազանք, և այն ձեռք բերելու համար մենք անցել ենք մաքառումի, պայքարի ու կորուստների ճանապարհ: Եվ այսօր արդեն մեր դարավոր երազանքը կատարված է, և մեր անկախությունը արդեն 25 տարեկան է:
Մեր բոլորիս սուրբ պարտքն է պահել ու պահպանել Հայաստան երկրի ազատ ու անկախ վիճակը և հպարտանալ մեր ազգով ու հայրենիքով:
Կրկին շնորհավորում եմ ամբողջ հայ ազգին, Գավառի բնակչությանը և մաղթում ամենայն բարիք:

Գավառի քաղաքապետ՝ Գուրգեն Մարտիրոսյան

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx