Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի ուղերձը՝ հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ

09.05.2016

ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ` ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ հայրենակիցներ
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Մայիսյան հաղթանակները մեզանում նշանավորվում ու կարևորվում են մեր ժողովրդի հաղթական կամքի ու միասնության դրսևորմամբ: Մենք պետք է կարողանանք գնահատել ձեռք բերված հաղթանակները և արժանի հարգանք մատուցենք այդ գործում իրենց կյանքը զոհած հայորդիների հիշատակին:
Հայության համար այս օրը կրկնակի տոն է, քանզի մենք նույնպես մեր ներդրումն ունեցանք ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում և տասնամյակներ այց այդ հաղթանակներն ամրագրեցինք արցախյան ազատամարտում` Շուշիի ազատագրմամբ: 
Այս օրերին նույնպես մենք աննկուն կամքով պայքարում ենք մեր երկրի ազատության ու հայի խաղաղ ապրելակերպի համար, և սահմանին կանգնած զինվորին զորավիգ դառնալով` պահում ու ամրապնդում ենք ձեռք բերած հաղթանակների արդյունքներն ու կերտում նորօրյա հաղթանակներ:
Շնորհավորելով Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ, մաղթում եմ ձեզ քաջառողջություն, խաղաղ ու ստեղծագործ աշխատանք՝ հանուն մեր անկախ պետականության ամրապնդման և համազգային նպատակների իրականացման:

Լավագույն ցանկություններով` 
Գավառի քաղաքապետ` Գուրգեն Երվանդի Մարտիրոսյան

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx