Գավառի քաղաքապետի ուղերձը բանակի օրվա առթիվ

27.01.2015

ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ

ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Սիրելի հայրենակիցներ.
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ: Հայոց բանակը ձեւավորվել է մեր ժողովրդի համար ճակատագրական ու բախտորոշ ժամանակահատվածում. Ու թերեւս դա է պատճառը, որ մեզանից յուրաքանչյուրը հպարտությամբ է արտահայտվւոմ հայ զինվորի, սպայի ու բանակը կերտող յուրաքանչյուր անհատի նկատմամբ; Հայ ժողովուրդը գիտի արժեվորել բանակի դերն ու նշանակությունը իր կենսագրության մեջ, քանզի մաքառումի ու պայքարի, հայոց բանակի գոյության ու սխրանքների միջոցով է գրվել մեր անկախ հանրապետության տարեգրությունը:
Այս փառապանծ տոնի առթիվ հատկապես ուզում եմ շնորհավորել հայոց բանակը պահող, հայոց բանակի հենասյուն հանդիսացող հայ զիվորին, ցանկանում ուժ, տոկունություն ու ամուր ոգի;
 Այսօր հայոց բանակը մեր երկրի անվտանգության գլխավոր երաշխիքն է... խաղաղ գիշերները եւ լուսավոր առավոտները մեզ պարգեւող հայոց բանակի օրվա խորհուրդը թող գիտակցի հայ ազգի յուրաքանչյուր զավակ` իր հոգում եւ մտքում մշտապես պահելով հայրենասիրության անմար կրակը;