Կառավարման համակարգ, 2018 թվականին կատարված աշխատանքների մասին հաշվետվություն

20.09.2019

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

   2018 թվականին Գավառի քաղաքապետարանը իր գործունեությունը իրականացրել է, առաջնորդվելով կառավարման այն արժեքներով և սկզբունքներով, որոնց  հիմքում եղել են հանրային ծառայությունների մատուցման որակի բարձրացումը , գործունեության թափանցիկությունը և մասնակցային գործընթացի ապահովումը: Համայնքում հաշվետու ժամանակահատվածում  իրականացված ծրագրերը նպաստել են քաղաքացիական հասարակության կարողությունների հզորացմանը և բնակիչների համար տեղեկատվության հասանելիության մակարդակի բարձրացմանը:

Երկար տարիների աչալուրջ աշխատանքի արդյունքում բավականին սերտացել է բնակիչ ՏԻՄ կապը: Իրենց հուզող հարցերով քաղաքապետարան դիմած  քազաքացիները  ժամանակին ստանում են սպառիչ պատասխաններ: 2018 թվականին քաղաքապետարան են դիմե լ428  քաղաքացիներ ,որոնցից 108-ը` քաղաքաշինական, 74-ը` գյուղատնտեսության, 201-ը` սոցիալական,26-ը` խնամակալության  և մնացածը `այլ հարցերով: Սոցիալական աջակցության նպատակով քաղաքապետարան դիմած քաղաքացիներից 137-ը ստացել են դրամական օգնություն՝4մլն 965 հազ. ՀՀ դրամ,իսկ սոցիալապես անապահով ընտանիքների  37 ուսանողներ`ուսման վարձեր՝ 5մլն դրամ: 

 Հաշվետու ժամանակահատվածում համայնքապետարանը ֆիզիկական ու իրավաբանական անձանցից ստացել է  16 հարցումներ, որոնց  ժամկետի ընթացքում տրվել են պատասխաններ: