Ճարտարապետության ոլորտում 2017 թվականին կատարված աշխատանքների հաշվետվություն

13.04.2018

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

2017 ԹՎԱԿԱՆԻ  ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՈԼՈՐՏՈՒՄ  ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

Հաշվետու ժամանակահատվածում ճարտարապետության ոլորտում իրակացվել են հետևյալ աշխատանքները.

Ստացվել են ընդհանուր թվով 113 դիմում և գրություն, որոնցից 90-ը ֆւիզիկական անձանցից, իսկ մնացած 23-ը իրավաբանական անձանցից, պետական ու հասարակական տարբեր կառույցներից: Մասնավորապես Գեղարքունիքի մարզպետարանից 9 գրությություն և իրավաբանական ակտ` հիմնականում մասնագիտական և տեղեկատվական բնույթի:Վիճակագրական պետական ծառայության Գավառ տեղամասից ստացվելօ է տեղեկատվական բնույթի 1 գրություն: Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից` 2 գրություն` տեղեկատվական և մասնագիտական բնույթի: Քաղաքաշինության նախարարությունից 2 գրություն` կապված համայնքային  սեփական հողերի կատեգորիայի և գործառնական նշանակությունների փոփոխման հետ: <Բարձրավոլտ  էլեկտրական ցանցեր> ՓԲԸ-ից 1 գրություն` համայնքի սահմաններում գտնվող անտառների հատման հետ կապված: Փաստաբանների պալատից 1 դիմում` կապված հողամասի հողավարձի հատուցման հետ:  6դիմում/գրություն/ստացվել է քաղաքաշինական նպատակներով հողամասեր հատկացնելու մասին` հիմնականում ավտոտնակներ կառուցելու նպատակով:Քաղաքացիների 75 դիմում` կապված գույքային իրավունքների պետական գրանցման հետ:4 դիմում` համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում, ինչպես նաև բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների օրինականացման հետ կապված: 5 դիմում է ստացվել քաղաքացիներին պատկանող և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի, ինչպես նաև բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների օրինականացման վերաբերյալ; 4 դիմում` քաղաքացիներին պատկանող գույքային միավորներին հասցե տրամադրելու, ինչպես նաև գույքային առանձին միավորների բաժանելու մասին դիմումներ: Ստացվել են նաև քաղաքացիներին սեփականության իրավուքով պատկանող հատկացված հողամասերի  դրանց վրա կառուցված շենք – շինությունների գույքային իրավունքները վերականգնելու մասին դիմումներ` կապված անշարժ գույքի կադաստր ներկայացնելու և սեփականության վկայականներ ստանալու հետ; 18 դիմում/գրություն/ կապված շենք – շինությունների շինարարությունների աշխատանքների համար թույլատվության մասին; 2 դիմում է ստացվել ավարտված շինարարական աշխատանքները փաստագրելու մասին;

Վերոնշյալ դիմումներին և գրություններին տրվել են օրենքով սահմանված ժամկետներում նախատեսված պատասխաններ, , գրություններ, քաղաքապետի որոշումներև այլ օրենքով նախատեսված փաստաթղթեր;

Հաշվետու ժամանակահատվածում ստացվել է 2 հայտ` 1-ը շենքի օգտագործման նշանակության փոփոխման, իսկ մյուսը` Գավառ քաղաքի Ազատության փողոցի վերջնամասի ասֆալտապատման աշխատանքների կատարման համար ճարտարապետահատակագծային առաջադրանք ստանալու մասին: Տրվել են 10 ճարտարապետահատակագծային առաջադրանքների նախագծեր հողամասերի հատկացման կամ տրամադրման փաստաթղթերի փաթեթներում ներառելու համար: 1 դիմում է ստացվել կապված գոյություն ունեցող շենք – շինությունը ջրամատակարարման, ջրահեռացման և էլեկրական հաղորդմանինժեներական ցանցերին միանալու վերաբերյալ տեխնիկական պայմաններ պահանջող դիմումներ, որոնց նույնպես, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում տրամադրվել են համապատասխան մարմիններին: Բաժնի պատասխանատուի կողմից տրվել են տարբեր բնույթի բանավոր և գրավոր մեկնաբանություններ, տեղեկատվություններ, խորհրդատվություններ և տեղեկանքներ` ըստ պահանջի ներկայացնելու համար: Բաժնի պատասխանատուն մասնակցել է նաև քաղաքապետարանում անցկացվող հասարակական լսումներին, մրցույթներին և աճուրդային հանձնաժողովի աշխատանքներին, հանդես եկել համապատասխան մասնագիտական բնույթի եզրակացություններով` համայնքային սեփականություն հանդիսացող գույքի, շենք – շինությունների վերակառուցման, վերականգնաման, վերանորոգման, հիմնանորոգման և այլ շինաշխատանքների կազմակերպման վերաբերյալ:

Բաժնի պատասխանատուի կողմից կատարվել է համայնքի ղեկավարի, ինչպես նաև քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի կողմից տրված գրավոր և բանավոր հանձնարարություններն ու կարգադրությունները:

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx