Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժին, 2017 թվականին կատարած աշխատանքներ
13.04.2018Հաշվետվություն
Գավառի քաղաքային համայնքի ղեկավարի աշխատակազմի
քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի 2017 թվականին կատարված աշխատանքների
Գավառ քաղաքային համայնքի ղեկավարի աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժինը հաշվետու ժամանակահատվածում կատարել է օրենքով սահմանված իր պարտականությունները:
Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է ամուսնություններ, ծնունդներ, մահեր, հայրության ճանաչումներ, կատարվել են մի շարք ուղղման գործեր:
Բաժնի աշխատանքային գործունեության հիմնական մասն են կազմում քաղաքացիների ամենօրյա ընդունելությունները, քաղաքացիների շրջանում տարվող բացատրական աշխատանքները՝ այն է ժամանակին կատարել գրանցումներ:
Բաժինը 15 օրյա հաճախականությամբ հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ոստիկանության Գավառի բաժին, ինչպես նաև յուրաքանչյուր ամիս հաշվետվություն է ներկայացվում Հայաստանի Հանրապետության Արդարադատության Նախարարության՝ Քաղաքացիական Կացության Ակտերի Գրանցման գործակալություն բաժնի կողմից գանձված պետական տուրքերի վերաբերյալ;
2014թ հոկտեմբեր ամսից բաժնում ակտային գրանցումները կատարվում են նոր էլեկտրոնային եղանակով:
Բաժնի աշխատանքային գործունեության հիմնական մասն են կազմում տարբեր պատկան մարմիններից ստացվող հարցումները,այդ թվում Հայաստանի Հանրապետությունից դուրս որոնք համապատասխան ժամկետներում ուղարկվում են հասցեատերերին:
Բաժինը հիմնականում ծանրաբեռնված է ուղղման գործերով, սակայն նոր միասնական էլեկտրոնային համակարգը հնարավորություն է ստեղծել ավելի արագ և արդյունավետ օգտագործել ժամանակը:
Գավառի քաղաքային համայնքի ղեկավարի աշխատակազմի քաղաքացիական
կացության ակտերի գրանցման բաժնի պետ` Լ.Բախտիկյան
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)