Կառավարման համակարգ, 2017 թվականին կատարված աշխատանքների մասին հաշվետվություն

13.04.2018

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

  2017 թվականին Գավառի քաղաքապետարանը իր գործունեությունը իրականացրել է, առաջնորդվելով կառավարման այն արժեքներով և սկզբունքներով, որոնց  հիմքում եղել են հանրային ծառայությունների մատուցման որակի բարձրացումը , գործունեության թափանցիկությունը և մասնակցային գործընթացի ապահովումը: Համայնքում հաշվետու ժամանակահատվածում  իրականացված ծրագրերը նպաստել են քաղաքացիական հասարակության կարողությունների հզորացմանը և բնակիչների համար տեղեկատվության հասանելիության մակարդակի բարձրացմանը:

 2017 թվականին համայնքի համար զգալի ձեռքբերում էր ավագանու նիստերի <<օնլայն >> հեռարձակումը, որը հնարավոր դարձավ ՀՀ տարածքային կառավարման և  զարգացման նախարարության կողմից համայնքներին տրամադրված տեխնիկայի միջոցով շնորհիվ:                  Հաշվետու ժամանակահատվածում կայացել է համայնքի ավագանու 7 նիստ, որոնց ընթացքում ընդունվել են 59 որոշումներ: Ավագանու բոլոր նիստերը եղել են դռնբաց, որոնց մ,ասնակցել ենլ ՀԿ ներկայացուցիչներ, բնակիչները և շահագրգիռ անձինք` հատկապես երիտասարդներ:

 Համայնքի աշխատակազմում գերակշռում է համայնքային ծառայոցների թիվը:Համայնքային ծառայողների թափուր պաշտոնները ղբազեցվել են մրցույթով,որը ենթադրում էաշխատակազմում առավել որակյալ կադրերի  համալրում: Հաշվետու ժամանակահատվածում կայացվել են  5 թափուր տեղերի համար մրցույթներ: Աշխատակազմում կադրերի մասնագիտական կարողությունների հզորացմանը նպաստում են ինչպես համայնքային ծառայության, այնպես էլ մասնագիտական վերապատրաստման դասընթացները, որոնց ակտիվորեն մասնակցում են նաև համայնքի ավագանու անդամները:

  Երկար տարիների աչալուրջ աշխատանքի արդյունքում բավականին սերտացել է բնակիչ ՏԻՄ կապը: Իրենց հուզող հարցերով քաղաքապետարան դիմած  քազաքացիները  ժամանակին ստանում են սպառիչ պատասխաններ: 2017 թվականին քաղաքապետարան են դիմե լ428  քաղաքացիներ ,որոնցից 108-ը` քաղաքաշինական, 74-ը` գյուղատնտեսության, 201-ը` սոցիալական,26-ը` խնամակալության  և մնացածը `այլ հարցերով: Սոցիալական աջակցության նպատակով քաղաքապետարան դիմած քաղաքացիներից 137-ը ստացել են դրամական օգնություն՝4մլն 965 հազ. ՀՀ դրամ,իսկ սոցիալապես անապահով ընտանիքների  37 ուսանողներ`ուսման վարձեր՝ 5մլն դրամ:

   Քաղաքապետի կողմից 2017թ. կայացվել է 436 որոշում և արձակվել `189 կարգադրություն:

   Զգալի աշխատանքներ են տարվել աշխատակազմում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման  ուղղությամբ, և այսօր  համայնքապետարանը հնարավորություն ունի էլեկտրոնային փաստաթղթեր փոխանակելու պետական կառավարման մարմիններում շահագարծվող փաստաթղթաշրջանառության << մուլլբրի>> համակարգի հետ:

   Ակնհայտ է դարձել ՔՀԿ-ների մասնակցության ընդլայնումը և համայնքային որոշումների կայացման գործում նրանց ազդեծության աճը: ՀԿ-ները ՏԻՄ-ի հետ ձևավոևելով գրրծընկերային հարաբերություններ , ակտիվ մասնակցություն են ունեցել որոշումների ընդունման ժամանակ:Կարևորելով ՔԿՀ-ների դերը , ՏԻՄ երը հակված են նրանց հետ համագործակցելուն: ԵՎ կարելի է ասել, որ անցում է կատարվել դեպի մասնակցային ավելի արդյունավետ մեխանիզմների կիրառման:Այս գործընթացին նպաստում են միջազգային կազմակերպությունների կողմից փինանսավորվող դրամաշնորհային ծրագրերը: Նման ծրագրերի իրականացումը բերում է ՏԻՄ ոլորտում գործելակերպի և մշակույթի փոփոխության: