Իրավատնտեսագիտական բաժին

16.03.2018

Հ Ա Շ Վ Ե Տ Վ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

«01» հուլիսի 2017թ-ից մինչև «31» դեկտեմբերի  2017թ-ը

Գավառի քաղաքապետարանի աշխատակազմի իրավատնտեսագիտական բաժնի կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ

Հաշվետու ժամանակաշրջանում, Գավառի քաղաքապետարանի իրավատնտեսագիտական բաժինը, ի դեմս բաժնի պետ Արա Գևորգյանի, կազմակերպել,  ծրագրել ու համակարգել է քաղաքապետարանի իրավատնտեսագիտական բաժնի աշխատանքները՝ բաժնի համայնքային ծառայողներին տալով համապատասխան հանձնարարականներ և վերահսկելով դրանց ժամանակին և պատշաճ կատարումը:

Համապատասխան լիազորությունների ու գործունեության շրջանակներում նախապատրաստել ու աշխատակազմի քարտուղարին է ներկայացվել հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր, առաջարկություններ, աշխատանքային պայմանագրեր: Ստորագրվել են բաժնի պետի և բաժնի կողմից պատրաստված փաստաթղթերը: Ապահովվել են բաժնի կողմից իրավական ակտերի և այլ ծրագրային փաստաթղթերի մշակումը և փորձաքննությունը:

Կազմակերպվել են իրավատնտեսագիտական բաժնին մակագրված քաղաքացիների դիմումների սահմանված կարգով քննարկումները և քննարկման արդյունքները և դիմումների պատասխանները ներկայացվել եմ աշխատակազմի քարտուղարին:

Ցուցաբերվել է իրավաբանական խորհրդատվություն համայնքի ազգաբնակչությանը: Միջոցներ են ձեռնարկվել պաշտպանելու համար համայնքի բնակիչների իրավունքներն ու  օրինական շահերը, որոնց ապահովման համար բաժնի պետը հանդես է եկել ընդհանուր իրավասության և վարչական դատարաններում, անշարժ գույքի կադաստրի մարզային և տարածքային ստորաբաժանումներում:

Հսկողություն է իրականացվել համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու իրավական ակտերի՝ ՀՀ օրենսդրության համապատասխանության նկատմամբ: Բաժնի պետը հետևել է համայնքի ղեկավարի կողմից համայնքի ավագանուն ներկայացված իրավական ակտերի  նախագծերի օրինականությանը, համայնքի և այլ իրավաբանական անձանց ու կազմակերպությունների միջև փոխհարաբերությունների իրավական կարգավորմանը:

Ստուգվել է համայնքի ղեկավարի քննարկմանը ներկայացվող իրավական բնույթի փաստաթղթերի նախագծերի համապատասխանությունը գործող օրենսդրությանը:

Ներկայացվել են համայնքի շահերը դատարաններում:

Վերահսկողություն է իրականացվել համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ:

Հսկողություն է իրականացվել համայնքի բյուջետային միջոցների խնայողաբար ծախսման և նպատակային օգտագործման նկատմամբ:

Ապակենտրոնացված գնումներ կատարող հանձնաժողովի կազմում մասնակցություն է իրականացվել հրավերների, արձանագրությունների և պայմանագրերի մշակմանը, ՀՀ գործող օրենսդրության պահանջներին դրանց համապատասխանեցմանը, մրցույթների ընթացակարգերի պահպանմանը, ներկայացված հայտերի գնահատմանը:

Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կազմում բաժինն զբաղվել է անչափահասների և անգործունակ չափահաս քաղաքացիների իրավունքների ու շահերի պաշտպանությամբ:

Քաղաքապետարանի աճուրդային և մրցույթային հանձնաժողովի կազմում մասնակցություն է ցուցաբերվել քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդներին և մրցույթներին՝ ապահովելով նրանց համապատասխանությունը ՀՀ գործող օրենսդրության պահանջներին:

Վարչական հանձնաժողովի կազմում իրականացվել է վարչական իրավախախտումներ կատարած անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ իրականացված օրենքով սահմանված միջոցներ ձեռնարկելու աշխատանքներ:

Քաղաքացիների բնակարանային պայմաններն ուսումնասիրող հանձնաժողովի կազմում բաժնի պետը մասնակցել է քաղաքացիների դիմումների կամ բողոքների հիման վրա տեղում իրականացված ուսումնասիրություններին և այդ ուսումնասիրման հիման վրա կազմված փաստաթղթերի մշակմանը:

Իրականացվել են նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց, պահեստազորայինների զինվորական հաշվառման բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց վերապահված լիազորություններ:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx