Գյուղատնտեսության ոլորտում կատարված աշխատանքներ 2017թ.

13.03.2018

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

1. Ընթացք է տրվել բաժնի աշխատակիցներին հասցեագրված բոլոր պաշտոնական գրություններին, նրանց իրավասության սահմաններում պատասխան է տրվել քաղաքացիների հարցադրումներին:

2. 2017թ- ընթացքում կատարվել են հետևյալ աշխատանքները. բաժնի աշխատակիցների կողմից իրականացվել է քաղաքացիների կողմից սեփականաշնորհված գյուղատնտեսական նշանակության հողատեսքերից հրաժարվելու գործընթացի կազմակերպումը:

3. Կազմակերպվել և իրականացվել է նաև ՀՀ կառավարության կողմից մատչելի գներով տրամադրվող դիզվառելիքի , պարարտանյութերի, սերմերի բաշխման աշխատանքները:

4. Աջակցություն է ցուցաբերվել համայնքի անասնաբույժներին` վարակիչ հիվանդությունների հայտնաբերման և դրանք ժամանակին կանխարգելելու գործում:

5. Օժանդակություն է ցուցաբերվել համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի վարձակալության վճարների գանձման աշխատանքներին:

6. Աջակցություն է ցուցաբերվել համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի չափագրման և քարտեզագրման աշխատանքներին:

7. Կատարվել են համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի միավորման աշխատանքներ:

8. Մեթոդական և գործնական օժանդակություն է ցուցաբերվել ՀՀ կառավարության կողմից անվճար տրամադրված մկնդեղի` Ռոդիֆակում պրեպարատի աշխատանքներին:

9. Օժանդակել ենք գյուղ.նշանակության հողատեսքերի վարձակալական պայմանագրերի կնքման աշխատանքներին:

10. Քաղաքացիների պահանջով նրանց ենք տրամադրել գյուղ. նշանակության հողատեսքերին և տնամերձ հողամասերին վերաբերող քաղվածքներ:   

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx