Կառավարման համակարգ, 2015թ. երկրորդ կիսամյակ

22.04.2016

                                              Կառավարման համակարգ

2015 թվականի երկրորդ կիսամյակի հաշվետվություն

   Հաշվետու ժամանակահատվածում քաղաքապետարան են դիմել սոցիալական, գուղատնտեսական, քաղաքաշինական և այլ հարցերով:Գյուղատնտեսության ոլորտին առնչվող հարցերով քաղաքացիները դիմել են պայմանագրային հիմունքներով հողեր վարձակալելու, սեփականաշնորհված հողերից հրաժարվելու, պարարտանյութ, դիզելային վառելիք և սերմացու ձեռք բերելու խնդիրներով:

Քաղաքաշինության ոլորտի դիմումները վերաբերել են շինարարական թույլտվություններին, ավարտական ակտերի ձևակերպմանը, հողհատկացումներին, ինքնակամ շինությունների օրինակականացմանը և այլն:

   Հաշվետու ժամանակահատվածում կայացել է համայնքի ավագանու 4 նիստ,որի ընթացքում ընդունվել է 33 որոշում: Գավառի քաղաքապետը կայացրել է  79 որոշում:

   Քաղաքապետարանի աշխատակազմը բաղկացած է 38 աշխատակցից, որոնցից 17-ը համայնքային ծառայողներ են, 4-ը զբզղեցնում են  հայեցողական պաշտոննր, 16-ը տեխնիկական անձնակազմն է :

Քաղաքապետարանի ենթակայությամբ գործում են 14 ՀՈԱԿ-ներ,որտեղ աշխատակիցների թիվը կազմում է 260:

  Քաղաքապետարանը համագործակցում է բազմաթիմ միջագային, պետական նշանակության և հասարակական կազմակերպությունների հետ, որի արդյունքում իրականացվում են քաղաքի սոցիալ – տնտեսական, կրթամշակութային շատ ծրագրեր: Հաճախակի կազմակերպվում են նաև նշյալ ոլորտներին առնչվող դասընթացներ, որոնց իրենց ակտիվ մասնակցույունն են ցուցաբերում ինչպես ավագանու անդամները, այնպես էլ քաղաքապետարանի աշխատակազմի և եթակայության աշխատակիցները:  

Հաշվետու ժամանակահատվածում կազմակերպվել է քաղաքապետարանի աշխատակազմի 2 աշխատակիցների հերթական ատեստավորումը`և մեկ մրցույթ` թափուր տեղի համար;

  Գավառի քաղաքապետարանը անում է հնարավոր ամենը ենթակա կազմակերպությունների գորրծունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ՝ առաջնորդվելով  հատուկ ռազմավարությամբ, ինչը կնպաստի բնակչության սոցիալ –մշակութային,կոմունալ կենցաղայինև կենսականորեն կարևոր այլ պահանջների ապահովմանը, այդ իսկ առումով քաղաքապետարանի իրականացրած բոլոր գործառույթների հիմքում տեղական նշանակության հարցերի լուծմանը բնակչության մասնակցության ապահովումն է: Վերջինիս ապահովման գործում մեծ դերակատարում ունեցան քաղաքապետարանի պաշտոնական կայքի գործորկումը և համայնքի ղեկավարին կից գործող խորհրդակցական մարմինների ձևավորումն ու գործունեությունը:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx