Իրավատնտեսաագիտական բաժին. 2015թ. երկրորդ կիսամյակ

30.03.2016

Հ Ա Շ Վ Ե Տ Վ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

ՙ 01 ՚  հուլիսի  2015  թ-ից  մինչև   ՙ 31 ՚  դեկտեմբերի  2015 թ-ը

 

Գավառի    քաղաքապետարանի   աշխատակազմի   իրավատնտեսագիտական   բաժնի

աշխատանքների  վերաբերյալ

 

                                                 

      Հաշվետու  ժամանակաշրջանում  Գավառի  քաղաքապետարանի  իրավատնտեսա- գիտական  բաժնի  պետի կողմից   կազմակերպվել,  ծրագրվել  ու  համակարգվել  է  քաղաքապետարանի  նշված  բաժնի  աշխատանքներըª  բաժնի  համայնքային  ծառայողներին  տալով  համապատասխան  հանձնարարականներ  և  վերահսկելով  դրանց  ժամանակին  և  պատշաճ  կատարումը:

     Բաժնի  պետի  լիազորությունների  ու  գործունեության  շրջանակներում  նախապատրաստել  ու  աշխատակազմի  քարտուղարին  է  ներկայացվել  հաշվետվություններ,  միջնորդագրեր,  զեկուցագրեր,  առաջարկություններ,  աշխատանքային  պայմանագրեր:  Ստորագրել  եմ  իմ  և  բաժնի  կողմից  պատրաստված  փաստաթղթերը:  Ապահովել  եմ  բաժնի  կողմից  իրավական  ակտերի  և  այլ  ծրագրային  փաստաթղթերի  մշակումը  և  փորձաքննությունը:

     Կազմակերպել  է  իրավատնտեսագիտական  բաժնին  մակագրված  քաղաքացիների  դիմումների  սահմանված  կարգով  քննարկումները  և  քննարկման  արդյունքները  և  դիմումների  պատասխանները  ներկայացվել  է  աշխատակազմի  քարտուղարին:

     Իրավաբանական  խորհրդատվություն  է  ցուցաբերվել  համայնքի  ազգաբնակչությանը:  Միջոցներ  են  ձեռնարկվել  պաշտպանելու  համար  համայնքի  բնակիչների  իրավունքներն  ու  օրինական  շահերը,  որոնց  ապահովման  համար  բաժնի պետը հանդես  է  եկել  ընդհանուր  իրավասության  և  վարչական  դատարաններում,  անշարժ  գույքի  կադաստրի  մարզային  և  տարածքային  ստորաբաժանումներում:

         Հսկողություն  է  իրականացվել  համայնքի  ղեկավարի  և  համայնքի  ավագանու  իրավական  ակտերիª  ՀՀ  օրենսդրության  համապատասխանության  նկատմամբ:   Հետևողական աշխատանք է տարվել  համայնքի  ղեկավարի  կողմից  համայնքի  ավագանուն  ներկայացված  իրավական  ակտերի  նախագծերի  օրինականությանը,  համայնքի  և  այլ  իրավաբանական  անձանց  ու  կազմակերպությունների  միջև  փոխհարաբերությունների  իրավական  կարգավորման ուղղությամբ: 

     Ստուգվել  են  համայնքի  ղեկավարի  քննարկմանը  ներկայացվող  իրավական  բնույթի  փաստաթղթերի  նախագծերի  համապատասխանությունը  գործող  օրենսդրությանը:

   Բաժնի պետը  ներկայացրել  է  համայնքի  շահերը  դատարաններում, միևնույն ժամանակ

    Վերահսկողություն  է  իրականացվել  համայնքային  ոչ  առևտրային  կազմակերպությունների  ֆինանսատնտեսական  գործունեության  նկատմամբ:

    Հսկողություն  է  իրականացվել  համայնքի   բյուջետային  միջոցների  խնայողաբար  ծախսման  և  նպատակային  օգտագործման  նկատմամբ:

     Ապակենտրոնացված  գնումներ  կատարող  հանձնաժողովի  կազմում բաժնի պետը մասնակցել  է  հրավերների,  արձանագրությունների  և  պայմանագրերի  մշակմանը,  ՀՀ  գործող  օրենսդրության  պահանջներին  դրանց  համապատասխանեցմանը,  մրցույթների  ընթացակարգերի  պահպանմանը,  ներկայացված  հայտերի  գնահատմանը:

     Խնամակալության  և  հոգաբարձության  հանձնաժողովի  կազմում  զբաղվել  է  անչափահասների  և  անգործունակ  չափահաս  քաղաքացիների  իրավունքների  ու  շահերի  պաշտպանությամբ:

    Քաղաքապետարանի  Աճուրդային  և  մրցույթային  հանձնաժողովի  կազմում  մասնակցել  է  քաղաքապետարանի  կողմից  կազմակերպված  աճուրդներին  և  մրցույթներինª  ապահովելով  նրանց   համապատասխանությունը   ՀՀ  գործող  օրենսդրության  պահանջներին:

   Վարչական  հանձնաժողովի  կազմում  իրականացվել  է  վարչական  իրավախախտումներ  կատարած  անձանց  վարչական  պատասխանատվության  ենթարկելու  ուղղությամբ  իրականացված  օրենքով  սահմանված  միջոցներ  ձեռնարկելու   աշխատանքներ:

    Քաղաքացիների  բնակարանային  պայմաններն  ուսումնասիրող  հանձնաժողովի  կազմում  մասնակցել  քաղաքացիների  դիմումների  կամ  բողոքների  հիման  վրա  տեղում  իրականացված  ուսումնասիրություններին  և այդ  ուսումնասիրման  հիման  վրա  կազմված  փաստաթղթերի  մշակմանը:

    Իրականացվել  են  նախազորակոչային  և  զորակոչային  տարիքի  անձանց,  պահեստազորայինների  զինվորական  հաշվառման  բնագավառում  տեղական  ինքնակառավարման  մարմինների  պաշտոնատար  անձանց  վերապահված  լիազորություններ:     

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx