ՔԳԱԳ, 2015թ. 2-րդ կիսամյակ

22.03.2016

2015թ. երկրորդ կիսամյակի

 

Հաշվետվություն

 

Գավառի քաղաքային համայնքի ղեկավարի աշխատակազմի

 քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժին

 

     Գավառ քաղաքային համայնքի ղեկավարի աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժինը  հաշվետու ժամանակահատվածում կատարել օրենքով սահմանված իր պարտականությունները:

    Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է  ամուսնություններ, ծննդյան ակտային գրանցումներ, մահվան գրանցումներ և կատարվել են մի շարք ուղղման գործեր:

   Բաժնի աշխատանքային գործունեության հիմնական մասն են կազմում քաղաքացիների ամենօրյա ընդունելություններ, քաղաքացիների շրջանում տարվող բացատրական աշխատանքները:

   Բաժինը 15 օրյա հաճախականությամբ հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ոստիկանության Գավառի բաժին, ինչպես նաև յուրաքանչյուր ամիս հաշվետվություն է ներկայացվում Հայաստանի Հանրապետության  Արդարադատության Նախարարության  Քաղաքացիական Կացության Ակտերի Գրանցման գործակալություն  բաժնի կողմից գանձված պետական տուրքերի վերաբերյալ;

2014թ հոկտեմբեր ամսից բաժնում ակտային գրանցումները կատարվում են նոր էլեկտրոնային եղանակով:

   Բաժնի աշխատանքային գործունեության հիմնական մասն են կազմում տարբեր պատկան մարմիններից ստացվող հարցումները, որոնք եռօրյա ժամկետում ուղարկվում են հասցեատերերին:

   Բաժինը հիմնականում ծանրաբեռնված է ուղղման գործերով, սակայն նոր միասնական էլեկտրոնային համակարգը հնարավորություն է ստեղծել ավելի արագ և արդյունավետ օգտագործել ժամանակը:

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx