Գյուղատնտեսության ոլորտ, 2015թ. 2-րդ կիսամյակ

22.03.2016

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

2015 ԹՎԱԿԱՆԻ  ԵՐԿՐՈՐԴ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

2015 թվականի երկրորդ  կիսամյակի ընթացքում կատարվել են հետևյալ աշխատանքները. բաժնի աշխատակիցների կողմից իրականացվել է քաղաքացիների կողմից սեփականաշնորհվածգյուղատնտեսական նշանակության հողատեսքերից գործընթացի  կազմկերպումը:

Կազմակերպվել և իրականացվել է նաև ՀՀ Կառավարության կողմից մատչելի գներով տրամադրվող դիզվառելիքի, պարարտանյութերի, սերմերի բաշխման աշխատանքները:

Աջակցություն է ցուցաբերվել համայնքի անասնաբույժներին` վարակիչ հիվանդությունների հայտնաբերման և դրանք ժամանակին կանխարգելելու գործում:

Կատարվել է նաև ՀՀ Կառավարության կողմից անվճար տրամադրված` մեղուների վարուստոզ հիվանդության դեմ պայքարող <Բիպին> պրեպարատի բաշխումը մեղվապահներին` ըստ մեղվաընտանիքների քանակի:

Օժանդակություն է ցուցաբերվել համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի վարձակալության վճարների գանձման աշխատանքներին:

Աջակցություն է ցուցաբերվել համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողերի չափագրման և քարտեզագրման աշխատանքներին:

Կատարվել են համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողերի միավորման աշխատանքներ:

Մեթոդական և գործնական օժանդակություն է ցուցաբերվել ՀՀ Կառավարության կողմից անվճար տրամադրված ցինկի ֆոսֆիդ պրեպարատի բաշխման աշխատանքներին:

Ընթացք է տրվել բաժնի աշխատակիցներին հասցեագրված բոլոր պաշտոնական գրություններին, նրանց իրավասության սահմաններում պատասխան է տրվել քաղաքացիների հարցադրումներին:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx