Իրավատնտեսաագիտական բաժին. 2015թ. առաջին կիսամյակ

09.11.2015

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ԻՐԱՎԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԲԱԺՆԻ

Բաժնի գործունեության ու լիազորությունների շրջանակներում նախապատրաստվել ու աշխատակազմի քարտուղարին է ներկայացվել առաջարկություններ, զեկույցներ, հաշվետվություններ, միջնորդագրեր ու աշխատանքային պայմանագրեր; Բաժնի պետի կողմից ստորագրվել է իր և բանի կողմից պատրաստված փաստաթղթերը; Ապահովվել է իրավական ակտերի և ծրագրային փաստաթղթերի մշակումը, փորձաքննությունը; Կազմակերպվել է քաղաքացիների դիմումների սահմանված կարգով քննարկումները և արդյունքները ներկայացվել է աշխատակազմի քարտուղարին;Միջոցներ են ձեռնարկվել պաշտպանելու համայնքի բնակիչների իրավունքներն ու օրինական շահերը, որոնց ապահովման համար բաժնի պետը հանդես է եկել դատարանում, անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանումում;Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կազմում զբաղվել է անչափահասների իրավունքների ու շահերի պաշտպանությամբ;Իրավաբանական խորհրդատվություն է ցուցաբերվել համայնքի ազգաբնակչությանը;;

Հսկողություն է իրականացվել համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու որոշումների` ՀՀ օրենսդրությն համապատասխանության նկատմաբ, հետևողական աշխատանք է կատարվել համայնքի ղեկավարի կողմիցհամայնքի ավագանուն ներկայացված որոշումների օրինականությանը, համայնքի և այլ իրավաբանական անձանց ու կազմակերպությունների միջև փոխհարաբերությունների իրավական կարգավորման ուղղությամբ; Ստուգվել է համայնքի ղեկավարի քննարկմանը ներկայացվողիրավական բնույթի փաստաթղթերի նախագծերի համապատասխանությունը գործող օրենսդրությանը:

Վերահսկողություն է իրականացվել համայնքային որ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության նկատմաբ;

Հսկողություն է իրականացվել նաև համայնքի բյուջետային միջոցների խնայողաբար ծախսման և նպատակային օգտագործման նկատմամբ:

Որպես պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի`  բաժնի պետի կողմից ձևակերպվել ու վերահսկվել են ստորաբաժանման աշխատանքները;

Ապակենտրոնացված գնումներ կատարող հանձնաժողովի կազմում բաժնի պետը մասնակցել է հրավերների արձանագրություններով և պայմանագրերի մշակմանը, օրենսդրության պահանջներին դրանց համապատասխանեցմանը, ներկայացված հայտերի գնահատմանը:

Վարչական հանձնաժողովի կազմում իրականացվել են վարձակալական իրավախախտում կատարած անձանց համապատասխան հարկադրանքի ենթարկելու օրենքով սահմանված միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ ձեռնարկված աշխատանքներ:

Կատարվել է նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց, պահեստազորայինների զինվորական հաշվառման բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց վերապահված լիազորությունները:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx