Քաղաքացիների ընդունելության կարգ

05.05.2015

Հավելված 3
Գավառ համայնքի
Ավագանու 20.01.2014թ. թիվ 1 նիստի թիվ 7 որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
ԿԱՐԳ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.    Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառի քաղաքապետարանի /այսուհետ`քաղաքապետարան/ քաղաքացիների ընդունելությունների կազմակերպման գործընթացը:
2.    Քաղաքապետարանում ավագանու և քաղաքապետի կողմից քաղաքացիների ընդունելությունների կազմակերպումն իրականացնում է քաղաքապետարանի աշխատակազմը:
3.    Քաղաքապետարանում քաղաքացիների ընդունելությունների հերթագրումն իրականացվում է աշխատակազմի կողմից` գրավոր դիմումի հիման վրա, որի մեջ պարտադիր կարգով նշվում է քաղաքացու փոստային հասցեն,հեռախոսահամարը` քաղաքացու հետ հետադարձ կապ ապահովելու նպատակով:
4.    Քաղաքապետարանում ընդունելություններին հերթագրվելու համար քաղաքացիները կարող են դիմում ուղարկել փոստով, էլեկտրոնային փոստով, կամ դիմել աշխատակազմ:
5.    Քաղաքապետարանում քաղաքացիների ընդունելություններն իրականացնում են Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի քաղաքապետը և ավագանին:
6.    Քաղաքապետարանում ընդունելությունների հերթագրմանը, որպես կանոն, կարող են մասնակցել այն քաղաքացիները, ովքեր նախկինում գրավոր դիմել են, ստացել են գրավոր պատասխան, որը իրենց չի բավարարել:
7.    Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի քաղաքապետի և ավագանու մոտ քաղաքացիների ընդունելությանը, քաղաքապետի հանձնարարությամբ, կարող են մասնակցել քաղաքապետի տեղակալը, աշխատակազմի քարտուղարը և այլ պաշտոնատար անձինք:
8.    Համայնքի ավագանու մոտ քաղաքացիների ընդունելությանը կարող են մասնակցել աշխատակազմի քարտուղարը, քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձինք:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
1.    Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի քաղաքապետի մոտ քաղաքացիների ընդունելություններն իրականացվում են յուրաքանչյուր երեքշաբթի օրը` ժամը 10:00-14:00
2.    Համայնքի  ավագանու կողմից քաղաքացիների ընդունելություններն իրականացվում են յուրաքանչյուր երեքշաբթի օրը` ժամը 10:00-14:00: Ընդունելության անհնարինության դեպքում ընդունելությունը տեղափոխվում է այլ աշխատանքային օր, ինչի մասին ծանուցվում է ընդունելությանը հերթագրված քաղաքացիներին:

 

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՐԹԱԳՐՈՒՄԸ

1.    Քաղաքացիների ընդունելությունների մասին դիմումները ստացման օրը գրանցվում է քաղաքապետարանի աշխատակազմի կողմից: Գրանցման պայմանանիշը ձևավորվում է քաղաքացու նախկին դիմումների և բողոքների համարից` գծիկով ավելացնելով <Ը> տառը:
2.    Գրանցված դիմումին կցվում են տվյալ քաղաքացու կողմից նախկինում ներկայացված դիմումների գործերը և ներկայացվում են աշխատակազմի քարտուղարին:
3.    Դիմումները քաղաքպետի մակագրությունից հետո գրանցվում են աշխատակազմում և ստորագրությամբ հանձնվում են աշխատակազմի համապատասխան աշխատակցին, ով պարտավոր է կազմակերպել ընդունելությունները:
4.    Մակագրված դիմումի հիման վրա աշխատակազմի քարտուղարը ուսումնասիրում է դիմումում բարձրացված հարցերը և քաղաքապետին կամ ավագանուն է ներկայացնում առաջարկներ` հարցերի լուծման ուղղությամբ:
5.    Քննարկված առաջարկները և հնարավոր լուծումները քաղաքապետի հանձնարարությամբ ներկայացվում են ընդունելության ժամանակ:
6.    Դիմումի ստացման օրը քաղաքացու տվյալները աշխատակազմի աշխատակիցը գրանցում է ընդունելության համապատասխան հերթացուցակում:
7.    Համապատասխան ընդունելության օրվանից 2/երկու/ աշխատանքային օր առաջ դադարեցվում է դիմումների ընդունումը և ամփոփված հերթացուցակները տրամադրվում են քաղաքապետին և ավագանուն:
8.    Հերթացուցակների մեկ օրինակ փաքցվում է քաղաքապետարանի շենքի առաջին հարկում` քաղաքացիների համար տեսանելի տեղում:
9.    Քաղաքացիների ընդունելությունների արձանագրությունների օրինակը պահվում է աշխատակազմում:

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx