09 ԱՊՐԻԼԻ 2019թվականի N 52-Ա

12.06.2019

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
09 ԱՊՐԻԼԻ 2019թվականի N 52-Ա

ՎԱՐՍԵՆԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԳՈՐԾՈՒՂՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

     Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին'' ՀՀ օրենքի 35 հոդվածի 24) կետով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 29.12.2005թ 2335-Ն որոշումը, կարգադրում եմ

1. Ս/թ ապրիլի 09-ին իրավատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետ Վարսենիկ Խաչատրյանին գործուղել  ք. Երևան՝ մասնակցելու Հայաստանի Ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի և Երևանի Շվեդիայի դեսպանության կողմից կազմակերպվող <<Հյուսիսային լուծումներ կայուն քաղաքների համար >> ցուցահանդեսի բացմանը:  
2. Իրավատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետին՝ սահմանված կարգով կատարել գործուղման ծախսերի հաշվարկը:
3. Կարգադրությունը ուժի մեջ է ստորագրման պահից:

Համայնքի ղեկավար՝                    ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ