02 ԱՊՐԻԼԻ 2019թվականի N 50-Ա

12.06.2019

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
02 ԱՊՐԻԼԻ 2019թվականի N 50-Ա

ՆՈՎՈՌՈՍՍԻՅՍԿ ՔԱՂԱՔՈՒՄ ,,ԼՈՒՅՍ՛՛ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ 30-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳԱՎԱՌԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ ԳՈՐԾՈՒՂՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

       Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 29.12.2005թ. N2335-Ն որոշման 2-րդ մասով և հիմք ընդունելով Գավառ համայնքի ավագանու 22.03.2019թ. թիվ 2 նիստի 10-րդ որոշման 4-րդ կետը, կարգադրում եմ

1.Ռուսաստանի Դաշնության Նովոռոսսիսյսկ քաղաքում 2019թ. ապրիլի 12-ին կայանալիք Նովոռոսսիսյսկի <<Լույս>> հայկական կրթա-մշակութային համայնքի ձևավորման 30-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու համար ապրիլի 10-13-ը ներառյալ Ռուսաստանի Դաշնության Նովոռոսսիյսկ քաղաք Գավառ համայնքից գործուղել 9 հոգանոց պատվիրակություն՝ 
Գուրգեն Մարտիրոսյանին - Գավառի համայնքապետարան
Գրիգոր Բոշյան - Գավառի համայնքապետարան
Մկրտիչ Չանդոյանին - Գավառի համայնքապետարան
Արփինե Զարգարյան - ,,Գավառի Հ. Թալալյանի անվան երաժշտական դպրոց՛՛ ՀՈԱԿ
Կարեն Սիրականյանին - ,,Գավառի Հ. Թալալյանի անվան երաժշտական դպրոց՛՛ ՀՈԱԿ
Աննա Գզրարյան- ,,Գավառի Հ. Թալալյանի անվան երաժշտական դպրոց՛՛ ՀՈԱԿ
Անի Խաչատրյան - ,,Գավառի Հ. Թալալյանի անվան երաժշտական դպրոց՛՛ ՀՈԱԿ
Անի Չանդոյան- ,,Գավառի Հ. Թալալյանի անվան երաժշտական դպրոց՛՛ ՀՈԱԿ
Հարություն Չքոլյան -,,Գավառի՝ Գ. Դաբաղյանի անվան դուդուկի մասնագիտացված երաժշտական դպրոց՛՛ ՀՈԱԿ 
2.Իրավատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետին` գործուղման ծախսերի վճարումը կատարել համաձայն Գավառ համայնքի ավագանու 22.03.2019թ. թիվ 2 նիստի 10-րդ որոշման 4-րդ կետի:    
3. Գործուղման ժամանակահատվածում համայնքապետի պարտականությունները վերապահել աշխատակազմի քարտուղար Կարինե Մանուկյանին:
3. Սույն կարգադրությունը ուժի մեջ է ստորագրման պահից:

Համայնքի ղեկավար՝                    ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ