Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն 06 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2018թվականի N 142-Ա

24.10.2018

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
06 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2018թվականի N 142-Ա

,,ԳԱՎԱՌԻ ԹԻՎ 8 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ''ՀՈԱԿ-ՈՒՄ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով ՀՀ ֆինանսների նախարարի 2012թ. N143-Ն հրամանի 177-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Գավառի քաղաքապետարանի ներքին աուդիտի բաժնի տարեկան ծրագիրը

1.,,Գավառի թիվ 8 մանկապարտեզ'' ՀՈԱԿ-ում կառավարման համակարգի և  ներդրված հսկողական համակարգի գնահատման` դրանց արդյունավետությունը և օգտավետությունը ուսումնասիրելու ու դիտարկելու նպատակով սույն թվականի սեպտեմբերի 10-ից՝ 12 աշխատանքային օրով, Գավառի քաղաքապետարանի ներքին աուդիտի բաժնի կողմից ,,Գավառի թիվ 8 մանկապարտեզ'' ՀՈԱԿ-ում անցկացնել համապատասխանության աուդիտ:
2. Աուդիտի աշխատանքներում ներգրավել Գավառի քաղաքապետարանի աշխատակազմի իրավատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետ Սաթենիկ Խաչատրյանին: 
3. Կարգադրությունը ուժի մեջ է ստորագրման պահից:

Քաղաքապետ՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ