Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն 24 ՕԳՈՍՏՈՍԻ 2018թվականի N 137-Ա

24.10.2018

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
24 ՕԳՈՍՏՈՍԻ 2018թվականի N 137-Ա

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 Համաձայն <<Քաղաքացիական պաշտպանության մասին>> ՀՀ օրենքի և ի կատարումն ՀՀ Կառավարության 10.04.2003թ. թիվ 384-Ն որոշման. որոշում եմ

 1. Գավառ համայնքում ստեղծել քաղաքացիական պաշտպանության հետևյալ ծառայություններ      
ա/ կապի և ազդարարման 
բ/ ինժեներական 
գ/ բժշկական
դ/ տրանսպորտային
ե/ առևտրի և սննդի
զ/ էներգետիկայի և լուսաքողարկման
է/ բույսերի և կենդանիների պաշտպանության
ը/ հասարակական կարգի պահպանման
 թ/ նյութատեխնիկական մատակարարման
ժ/ կոմունալ տեխնիկական
ժա/բնակչության հատուկ սպասարկումների 
 2. Նշանակել քաղաքացիական պաշտպանության համայնքային ծառայությունների պետեր
ա/ կապի և ազդարարման ծառայության պետ՝ <<Արմենտել>> ՀՁ-ի Գավառի մասնաճյուղի գլխավոր ինժեներ
բ/ ինժեներական ծառայության պետ՝ Գավառի քաղաքապետարանի առևտրի և տրանսպորտի սպասարկումների և բյուջեի եկամուտների գանձումների գծով գլխավոր մասնագետ
գ/ բժշկական ծառայության պետ՝ Գավառի բժշկական կենտրոնի տնօրեն 
դ/ տրանսպորտայինծառայության պետ՝ <<Գավառտրանս>> ՍՊԸ տնօրեն
ե/ առևտրի և սննդի ծառայության պետ՝ << Գեղարեգ>> ԿՄԵ ՀԿ-ի նախագահ 
զ/ էներգետիկայի և լուսաքողարկման ծառայության պետ՝ էլբաշխիչ ցանցերի Գավառի մասնաճյուղի գլխավոր ինժեներ 
է/բույսերի և կենդանիների պաշտպանության ծառայության պետ՝ Գավառի քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ
ը/ հասարակական կարգի պահպանման ծառայության պետ՝ Գավառի ներքին գործերի աշխատակից
թ/ նյութատեխնիկական մատակարարման ծառայության պետ՝ Գավառի քաղաքապետարանի իրավատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետ 
ժ/ կոմունալ տեխնիկական ծառայության պետ՝ <<Գավառ քաղաքային համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում>> ՀՈԱԿ-ի տնօրեն
ժա/բնակչության հատուկ սպասարկումների ծառայության պետ՝ Գավառի քաղաքապետարանի <<Գավառ քաղաքային համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում>> ՀՈԱԿ-ի աշխատակից
3.Քաղաքացիական պաշտպանության համայնքային ծառայությունների պետերին՝ մինչև ս/թ սեպտեմբերի 05-ը մշակել և իմ հաստատմանը ներկայացնել համապատասխան ծառայությունների կանոնադրությունները՝ համաձայնեցնելով ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հետ:
4. Քաղաքացիական պաշտպանության համայնքային ծառայությունների պետերին՝ մինչև ս/թ սեպտեմբերի 11-ը ներկայացնել ծառայությունների կազմը ըստ համապատասխան գործառույթների
5. Սույն կարգադրության հսկողությունը դնել Գավառի քաղաքապետի տեղակալ Գրիգոր Բոշյանի վրա:
6. Կարգադրությունը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 Քաղաքապետ՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ