Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն 10 ՀՈՒԼԻՍԻ 2018թվականի N 109-Ա

10.08.2018

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
10 ՀՈՒԼԻՍԻ 2018թվականի N 109-Ա

ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

    Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի 7-րդ մասի, 37-րդ հոդվածի դրույթներով, ՀՀ Կառավարության 2017թ. մայիսի 04-ի թիվ 526-Ն որոշմամբ, կարգադրում եմ

1. Գավառ համայնքի կարիքների համար բանակցային ընթացակարգով, առանց հայտարարությունը նախապես հրապարակելու ընթացակարգով, ապրանքների աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գործընթացը կազմակերպելու համար ստեղծել գնահատող հանձնաժողով հետևյալ կազմով.

Հանձնաժողովի նախագահ՝                  Գրիգոր Բոշյան                 /քաղաքապետի տեղակալ/
Հանձնաժողովի անդամներ՝                 Արտաշես Բադալյան       /քաղաքապետարանի
                                                                    աշխատակազմի գլխավոր մասնագետ/
                                                                    Սաթենիկ Խաչատրյան    /աշխատակազմի
                                                                    իրավատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետ/
                                                                   Կարինե Մանուկյան        /աշխատակազմի քարտուղար/
Քարտուղար՝                                           Սյուզաննա Մելքոնյան   /աշխատակազմի առաջատար
                                                                   մասնագետ/
2. Ուժի կորցրած ճանաչել Գավառի համայնքապետի 16 հունվարի 2018 թվականի թիվ 6-Ա կարգադրությունը:
3. Կարգադրությունը ուժի մեջ է ստորագրման պահից:

Քաղաքապետ՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ