Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն 12 ՓԵՏՐՎԱՐԻ 2018թվականի N 20-Ա

20.03.2018

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
12 ՓԵՏՐՎԱՐԻ 2018թվականի N 20-Ա

,,ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ'' ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

   Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 38 հոդվածով և ,,Հայկական Կարիտաս'' բարեսիրական հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Գ. Տարասյանի գրությունը, կարգադրում եմ

 Գավառ համայնքի 2018թ. բյուջեով նախատեսված 01 բաժնի 06 խմբի 01 դասի /նվիրատվություն այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին/ գործառնական դասակարգման 4819 տնտեսագիտական հոդվածով նախատեսված գումարից ,,Հայկական Կարիտաս'' բարեսիրական հասարակական կազմակերպությանը տրամադրել 540000 /հինգ հարյուր քառասուն հազար/ ՀՀ դրամ, որից`
1.,,Տաք ձմեռ տարեցների համար'' ծրագրում ընդգրկված 60 կարիքավոր ծեր շահառուներից յուրաքանչյուրին տրամադրել  5000-ական ՀՀ դրամ, ընդամենը` 300 000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ:
2.,,Տաք ձմեռ երեխաների համար'' ծրագրում ընդգրկված 80 անչափահաս շահառու երեխաներից յուրաքանչյուրին տրամադրել 3000-ական ՀՀ դրամ, ընդամենը 240 000 /երկու հարյուր քառասուն հազար/ ՀՀ դրամ:
3.Սույն կարգադրությունը ուժի մեջ է ստորագրման պահից:

Քաղաքապետ՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx