ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 40-,,ԳԱՎԱՌԻ ԹԻՎ 4 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ’’ ՀՈԱԿ-ՈՒՄ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

25.09.2015

ՔԱՂՎԱԾՔ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 40
          20.05.2015թ.                                                                                            ք. Գավառ
,,ԳԱՎԱՌԻ ԹԻՎ 4 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ’’ ՀՈԱԿ-ՈՒՄ ՆԵՐՔԻՆ
ԱՈՒԴԻՏ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով ՀՀ ֆինանսների նախարարի 2012թ. N143-Ն հրամանի 177-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Գավառի քաղաքապետարանի ներքին աուդիտի բաժնի 2015-2017թթ. ռազմավարական ծրագիրը
ԿԱՐԳԱԴՐՈՒՄ ԵՄ
1. ,,Գավառի թիվ 4 մանկապարտեզ’’ ՀՈԱԿ-ում 2014թ. ֆինանսական կառավարման համակարգի և մանկապարտեզի տնօրենի կողմից ներդրված հսկողական համակարգի մանրակրկիտ գնահատման` դրանց արդյունավետությունը և օգտավետությունը ուսումնասիրելու  և դիտարկելու նպատակով սույն թվականի մայիսի 22-ից` 12 աշխատանքային օրով Գավառի քաղաքապետարանի ներքին աուդիտի բաժնի կողմից ,,Գավառի թիվ 4 մանկապարտեզ’’ ՀՈԱԿ-ում անցկացնել ներքին աուդիտ` մինչև հունիսի 9-ը ներառյալ: 
2.Սույն կարգադրությունը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: 

              Քաղաքապետ                                            Գ. Ե. Մարտիրոսյան 
 Իսկականի հետ ճիշտ է` 
Աշխատակազմի քարտուղար`                            Կ. Մանուկյան