ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 12

21.04.2017

ՔԱՂՎԱԾՔ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 12

31.01.2017թ.                                                                                                       ք. Գավառ

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ, ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                        Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետով, հիմք ընդունելով Գավառի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի զեկուցագիրը

ԿԱՐԳԱԴՐՈՒՄ ԵՄ

  1. ,,Գավառի երաժշտական դպրոց’’, ,,Գավառի արվեստի դպրոց’’, ,,Գավառի մարզադպրոց’’, ,,Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն’’, ,,Գավառի ուսուցողական կենտրոն’’, ,,Գավառի քաղաքային գրադարան’’, ,,Գավառի թիվ 3 մանկապարտեզ’’, ,Գավառի թիվ 4 մանկապարտեզ’’, ,,Գավառի թիվ 5 մանկապարտեզ’’, Գավառի թիվ 7 մանկապարտեզ’’, Գավառի թիվ 8 մանկապարտեզ’’, ,,Մշակույթի տուն’’, ,,Գավառի` Գևորգ Դաբաղյանի անվան դուդուկի մասնագիտացված երաժշտական դպրոց’’ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության դադարեցումը երկարաձգել մինչև 2017թ. մարտի 01-ը:
  2. Բացի ,,Գավառի թիվ 5 մանկապարտեզ’’ ՀՈԱԿ-ից, վերոնշյալ հաստատությունների տնօրենների, հաշվապահների և պահակների աշխատավարձերի վճարումներն կատարել համաձայն դրույքաչափերի:  ,,Գավառի թիվ 5 մանկապարտեզ’’ ՀՈԱԿ-ի տնօրենին, հաշվապահին և պահակին վճարել դրույքի 2/3-ի չափով: 
  3. Սույն կարգադրությունը ուժի մեջ է ստորագրման պահից:

Քաղաքապետ`          Գ. Մարտիրոսյան

Իսկականի հետ ճիշտ է`

Աշխատակազմի քարտուղար`Կ. Մանուկյան

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx