Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն 07 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2019թվականի N 188-Ա /ի լրումն/

31.01.2020

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
07 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2019թվականի N 188-Ա

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

     Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24) կետով, հիմք ընդունելով Գավառ համայնքի ավագանու 05.11.2019թ. թիվ 6 նիստի 105 որոշմամբ հաստատված «Գավառ համայնքում սոցիալական աջակցություն տրամադրելու կարգ»-ի 2; 3; 4 կետերը կարգադրում եմ

1. Գավառ համայնքում սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու համար ձևավորել մշտական հանձնաժողով հետևյալ կազմով.

Հանձնաժողովի նախագահ՝                        Արման Մարտիրոսյան /Գավառ համայնքի
                                              տնտեսական զարգացման հարցերով պատասխանատու/
Հանձնաժողովի նախագահի տեղակալ՝    Վարսենիկ Խաչատրյան /սոցիալական
                                                                              աշխատողի ժ/պ/
Հանձնաժողովի քարտուղար՝                    Արման Մարուխյան /Գավառ համայնքի
                                                                                                            ավագանու անդամ/
Անդամներ՝                                                    Վահե Հակոբյան /Գավառ համայնքի ավագանու
                                                                                                        անդամ/
                                                                         Սյուզաննա Մելքոնյան /աշխատակազմի
                                                                                                             առաջատար մասնագետ/
2. Կարգադրությունը ուժի մեջ է ստորագրման պահից:

Համայնքի ղեկավար՝                    Գ. Ե. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ