Ո Ր Ո Շ ՈՒ Մ N 337-Ա

10.01.2018

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2017թվականի N 337-Ա

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐԵԼԱՀՈՂԵՐԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

   Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 76, 77, 78 հոդվածների, Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի, ,,Տեղական Ինքնակառավարման Մասին'' Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, ՀՀ Կառավարության ,,Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին'' 2001թ. ապրիլի 12-ի N286 որոշման պահանջներով, հիմք ընդունելով Գավառի քաղաքապետարանի մրցութային հանձնաժողովի 2017թվականի հուլիսի 17-ի արձանագրությունները, որոշում եմ

 1. Գավառ համայնքի վարչական սահմաններում գտնվող Գավառ  քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերը`

        սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականներ`

 N27042017-05-0036 տրված 2017 թվականի ապրիլի 27-ին անշարժ գույքի կադաստրի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից, 05-001-1112-0773 կադաստրային ծածկագրով 2.0717հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի վարելահողը տարեկան 9550 /ինն հազար հինգ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ վարձավճարով

N02052017-05-0021 տրված 2017 թվականի մայիսի 02-ին անշարժ գույքի կադաստրի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից, 05-001-1112-0778 կադաստրային ծածկագրով 2.6518հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության  4-րդ կարգի  վարելահողը տարեկան 12200 /տասներկու հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ վարձաճարով

  մինչև 2041 թվականը ներառյալ օգտագործման ժամկետով վարձակալության տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Տիգրան Լևիկի Գասպարյանին:

 2. Տիգրան Լևիկի Գասպարյանի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր:

 3. Հանձնարարել քաղաքապետի օգնական Ռուբեն Կոխպեցյանին` օրենքով սահմանված կարգով կնքել վարձակալության պայմանագիր:

4.   Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:

 Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx