Ո Ր Ո Շ ՈՒ Մ N 331-Ա

10.01.2018

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2017թվականի N 331-Ա

ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

  Ղեկավարվելով ,,Տեղական Ինքնակառավարման Մասին’’  ՀՀ օրենքի 35 հոդվածի 1-ին  կետի 24)  ենթակետով, ՀՀ Կառավարության 29.12.2005թ. ,,ՀՀ քաղաքային  և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին’’ թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Հացառատ թաղամասի Ազատամարտիկների 1-ին փողոց թիվ 16-18 տան բնակիչ Մարտին Գուրգենի Մարգարյանի դիմումը` սեփականության իրավունքով  պատկանող` ք. Գավառ Հացառատ թաղամաս Ազատամարտիկների 1-ին փողոց թիվ 16-18 տուն հասցեում գտնվող անշարժ գույքից /վկայական N04102017-05-0063/  0.13431հա մակերեսով հողատարածք առանձնացնելու և առանձնացված հողատարածքի համար հասցե տրամադրելու մասին, որոշում եմ

  1.      ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Հացառատ թաղամասի Ազատամարտիկներ 1-ին փողոց թիվ 16-18 տուն հասցեում գտնվող անշարժ գույքից առանձնացնել 0.04561հա մակերեսով հողատարածք` տրամադրելով ք. Գավառ Հացառատ թաղամաս  Ազատամարտիկների 1-ին  փողոցի  թիվ 16 տուն հասցե, իսկ 0.0887հա մակերեսով անշարժ գույքին տրամադրել ք. Գավառ Հացառատ Ազատամարտիկների 1-ին փողոցի թիվ 18 տուն հասցեն:
  2.       Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx