Ո Ր Ո Շ ՈՒ Մ N 300-Ա

12.11.2017

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հոկտեմբերի 2017 թվականի N 300-Ա

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐԵԼԱՀՈՂԵՐԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 76, 77, 78 հոդվածների, Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի, ,,Տեղական Ինքնակառավարման Մասին'' Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, ՀՀ Կառավարության ,,Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին'' 2001թ. ապրիլի 12-ի N286 որոշման պահանջներով, հիմք ընդունելով Գավառի քաղաքապետարանի մրցութային հանձնաժողովի 2017թվականի հուլիսի 17-ի արձանագրությունները, որոշում եմ

1. Գավառ համայնքի վարչական սահմաններում գտնվող Գավառ  քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերը`

 սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականներ`

N09112016-05-0039, տրված 2016 թվականի նոյեմբերի 09-ին անշարժ գույքի կադաստրի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից, 05-001-1160-0095 կադաստրային ծածկագրով 0.20681հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի վարելահողը տարեկան 1400 /մեկհազարչորս հարյուր/ ՀՀ դրամ վարձավճարով

 N19122016-05-0039 տրված 2016 թվականի դեկտեմբերի 19-ին անշարժ գույքի կադաստրի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից, 05-001-1160-0096 կադաստրային ծածկագրով 0.9227հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի վարելահողը տարեկան 6300 /վեց հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ վարձավճարով

  մինչև 2041 թվականը ներառյալ օգտագործման ժամկետով վարձակալությամբ տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Վոլոդյա Հարությունի Քոչարյանին:

 2. Վոլոդյա Հարությունի Քոչարյանի  հետ  կնքել հողամասի վարձակալության պայմանագիր:

 3. Հանձնարարել քաղաքապետի օգնական Ռուբեն Կոխպեցյանին` օրենքով սահմանված կարգով կնքել վարձակալության պայմանագիր:

4.   Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                              ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx