Ո Ր Ո Շ ՈՒ Մ N 299-Ա

12.11.2017

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հոկտեմբերի 2017 թվականի N 299-Ա


ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԻ ԱՐԾՐՈՒՆԻ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 50 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԸՍՏ ՕՐԵՆԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՈՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՌԱՖԻԿԻ ՃԵՆՋՈՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒՄԱՍԻՆ

 

         Ղեկավարվելով ,,Իրավունքը հաստատող փաղտաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին'' 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, ,,Տեղական Ինքնակառավարման Մասին’’ ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի պահանջներով,  ՀՀ կառավարության 29.12.2005թ. ,,Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի`  ըստ դրա գտնվելուև /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին'' թիվ 2387-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով 09.12.2016թ.տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 05.11.1991թ. թիվ 270 որոշումից քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը /տրված 22.09.2017թ./ գույքի նկատմամբ ժառանգ` Հովհաննես Ռաֆիկի Ճենջոյանի /ծնված14.05.1974թ./ դիմումը, ,,Հայր և որդի Դավոյաններ'' ՍՊԸ  կողմից տրված հողամասի և շենք-շինությունների հատակագծերը, որի համաձայն ք. Գավառ Արծրունի Եղբայրների փողոց թիվ 50 հասցեում գտնվող ընդհանուր հողամասը չափագրվել է /ծածկագիր 0361-0010/,մակերեսը գրվել է  0.039հա, ինչը փաստացի կազմում է  0.03875հա, որը գույքի նկատմամբ ժառանգ` Հովհաննես Ռաֆիկի Ճենջոյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է 1971թ. և  որի կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում , չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ

1. Վերականգնել Գավառ  քաղաքի Արծրունի Եղբայրների փողոց թիվ 50 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ ժառանգ` Հովհաննես Ռաֆիկի Ճենջոյանի հողօգտագործման իրավունքը` բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 0.039հա մակերեսով հողամասի գույքային իրավունքները, ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0.03875հա ընդհանուր մակերեսով հողամասի ու դրա  վրա  գտնվող 181.34ք.մ. ընդհանուր մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1971թ./ նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:

 2. Բնակելի տանը տրամադրել ք. Գավառ Արծրունի Եղբայրների փողոց թիվ 50 տուն հասցեն:

 3. Շենք շինությունները չեն հակասում քաղաքաշինական նորմերին և դրանց մակերեսները որոշվում են քարտեզագրման, գեոդեզիայի, չափագրման /հաշվառման/ և հողաշինարարության գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպությունների /անձի/ կողմից տրված հատակագծերին համապատասխան:

 4. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:

 5. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառի քաղաքապետի տեղակալ Գ. Բոշյանի վրա:

 Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx