Ո Ր Ո Շ ՈՒ Մ N 296-Ա

12.11.2017

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
09 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2017թվականի N 296-Ա

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՈՐ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

    Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի  67-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով ,,Տեղական ինքնակառավարման մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24) ենթակետով, ՀՀ Կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով, և հիմք ընդունելով ,,ՀՀ Վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի,, ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու վերաբերյալ 20.09.2017 թվականի N110 եզրակացությունը և Գավառ համայնքի ավագանու 06.10.2017 թվականի N42-Ա որոշումը, որոշում եմ.

1.     Գավառ համայնքի վարչական սահմաններում գտնվող  05-001-1183-0003 /0.43568հա/,  05-001-1183-0005 /1.83933հա/, 05-001-1183-0006 /0.10464հա/  կադաստրային ծածկագրերով 2.38հա ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատարածքի նպատակային նշանակությունը փոխել էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը`էներգետիկ:

 2.    Համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:

3.  Գավառ համայնքի վարչական սահմաններում գտնվող  05-001-1183-0003 /0.43568հա/,  05-001-1183-0005 /1.83933հա/, 05-001-1183-0006 /0.10464հա/  կադաստրային ծածկագրերով հողամասերը միավորել և միավորված 2.38հա ընդհանուր մակերեսով հողամասին տրամադրել քաղաք Գավառ Միքայելյան փողոց N77 հասցեն:

4. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ Կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանում`գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:

5. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառի քաղաքապետի տեղակալ Գ. Բոշյանի վրա:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx