Ո Ր Ո Շ ՈՒ Մ N 295-Ա

12.11.2017

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
09 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2017թվականի N 295-Ա

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ 3-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 33 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՄԵՆ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԽԶՄԱԼՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

         Ղեկավարվելով ,,Իրավունքը հաստատող փաղտաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին'' 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, <Տեղական Ինքնակառավարման Մասին>  ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի պահանջներով,  ՀՀ կառավարության 29.12.2005թ. ,,Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի`  ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին'' թիվ 2387-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով 29.09.2017թ.տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 05.11.1991թ. թիվ 270 որոշումից քաղվածքը, Արմեն Անդրանիկի Խզմալյանի /ծնված 11.02.1972թ./ լիազորված անձ Սաթենիկ Ստեփանի Խզմալյանի դիմումը, ,,Սերոբ Կարապետյան Շեքսպիրի’’ ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շենք-շինությունների հատակագծերը, որի համաձայն ք. Գավառ Ազատության 3-րդ փողոց թիվ 33 հասցեում գտնվող ընդհանուր հողամասը չափագրվել է /ծածկագիր  05-001-0256-0014/, մակերեսը գրվել է 0.146հա, ինչը փաստացի կազմում է 0.14569հա, որը Արմեն Անդրանիկի Խզմալյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ շինությունները կառուցվել են 1992թ., որի կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ  հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում , չի առաջացնում սերվիտուտ, որոշումեմ

1. Վերականգնել Գավառ  քաղաքի Ազատության 3-րդփողոց թիվ 33 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Արմեն Անդրանիկի Խզմալյանի /ծնված 11.02.1972թ./ հողօգտագործման իրավունքը` բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 0.146հա մակերեսով հողամասի գույքային իրավունքները, ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0.14569հա ընդհանուր մակերեսով հողամասի ու դրա  վրա  գտնվող  126.93ք.մ. ընդհանուր մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1992թ./ նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:

 2. Բնակելի տանը տրամադրել ք. Գավառ Ազատության 3-րդ փողոց թիվ 33 տուն հասցեն:

 3. Շենք շինությունները չեն հակասում քաղաքաշինական նորմերին և դրանց մակերեսները որոշվում են քարտեզագրման, գեոդեզիայի, չափագրման /հաշվառման/ և հողաշինարարության գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպությունների /անձի/ կողմից տրված հատակագծերին համապատասխան:

4. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:

 5. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառի քաղաքապետի տեղակալ Գ. Բոշյանի վրա:

 Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx