Ո Ր Ո Շ ՈՒ Մ N 294-Ա

12.11.2017

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
09 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2017թվականի N 294-Ա

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐԵԼԱՀՈՂԵՐԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

   Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 76, 77, 78 հոդվածների, Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի, ,,Տեղական Ինքնակառավարման Մասին'' Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, ՀՀ Կառավարության ,,Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին'' 2001թ. ապրիլի 12-ի N286 որոշման պահանջներով, հիմք ընդունելով Գավառի քաղաքապետարանի մրցութային հանձնաժողովի 2017թվականի հուլիսի 17-ի արձանագրությունները, որոշում եմ

 1. Գավառ համայնքի վարչական սահմաններում գտնվող Գավառ  քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերը`

 սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականներ`

N26042017-05-0038 տրված 2017 թվականի ապրիլի 26-ին անշարժ գույքի կադաստրի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից, 05-001-1180-0209 կադաստրային ծածկագրով 0.4015հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի վարելահողը տարեկան 2750 /երկու հազար յոթ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ վարձավճարով

 N26042017-05-0041 տրված 2017 թվականի ապրիլի 26-ին անշարժ գույքի կադաստրի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից, 05-001-1180-0208 կադաստրային ծածկագրով 0.1628հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի վարելահողը տարեկան 1150 /մեկ հազար հարյուր հիսուն/ ՀՀ դրամ վարձավճարով

N20052017-05-0016, տրված 2017 թվականի մայիսի 20-ին անշարժ գույքի կադաստրի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից, 05-001-1180-0214 կադաստրային ծածկագրով 0.2579համակերեսով  գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի վարելահողը տարեկան 1750 /մեկ հազար յոթ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ վարձավճարով

N06092016-05-0026, տրված 2016 թվականի սեպտեմբերի 06-ին անշարժ գույքի կադաստրի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից, 05-001-1180-0214 կադաստրային ծածկագրով 0.7593հա մակերեսով  գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի վարելահողը տարեկան 5200 /հինգ հազար երկու հարյուր/  ՀՀ դրամ վարձավճարով

N17012017-05-0005 տրված 2017 թվականի հունվարի 17-ին անշարժ գույքի կադաստրի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից, 05-001-1180-0207 կադաստրային ծածկագրով 1.77148հա մակերեսով  գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի վարելահողը տարեկան 12050  /տասներկու հազար հիսուն/ ՀՀ դրամ վարձավճարով

  մինչև 2041 թվականը ներառյալ օգտագործման ժամկետով վարձակալությամբ տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Սիմոն Մուշեղի Չանդոյանին:

 2. Սիմոն Մուշեղի Չանդոյանի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր:

 3. Հանձնարարել քաղաքապետի օգնական Ռուբեն Կոխպեցյանին` օրենքով սահմանված կարգով կնքել վարձակալության պայմանագիր:

4.   Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx