Ո Ր Ո Շ ՈՒ Մ N 293-Ա

12.11.2017

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
09 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2017թվականի N 293-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 05-001-0630-0012 և 05-001-0630-0013 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԵՐՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 0.57449ՀԱ ԵՎ 0.30061ՀԱ ՄԱԿԵՐԵՍՆԵՐՈՎ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԸ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        Ղեկավարվելով ,,Իրավական ակտերի մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և 60-րդ հոդվածների, ,,Տեղական ինքնակառավարման մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16) և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3) կետերի, ՀՀ հողային օրենսգրքի 63-րդ,  67-րդ, 68-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով Գավառ համայնքի ավագանու 06.10.2047թ. թիվ 6 նիստի թիվ 44 որոշումը որոշում եմ

  1.       Գավառ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 05-001-0630-0012 և 05-001-0630-0013 կադաստրային ծածկագրերով գյուղատնտեսական նշանակության 0.57449հա և 0.30061հա մակերեսներով հողատեսքերն օտարել փակ աճուրդով:
  2.       Աճուրդում 05-001-0630-0012 կադաստրային ծածկագրով 0.57449հա մակերեսով հողամասի մեկնարկային գինըսահմանել 70000 /յոթանասուն հազար/ ՀՀ դրամ, իսկ 05-001-0630-0013 կադաստրային ծածկագրով 0.30061հա մակերեսով հողամասին` 36 000 /երեսունվեց հազար/ ՀՀ դրամ:

3.  Հանձնարարել քաղաքապետարանի աճուրդային հանձնաժողովին` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել աճուրդը:

4.      Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx