Ո Ր Ո Շ ՈՒ Մ N 292-Ա

12.11.2017

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
06 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2017թվականի N 292-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

          Ղեկավարվելով ,,Իրավական ակտերի մասին'' ՀՀ օրենքի 20-րդ և 60-դ հոդվածների, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և ,,Տեղական ինքնակառավարման մասին'' Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով,  հիմք ընդունելով քաղաքացիներ Սամվել Ավետիքի Խաչատրյանին, Գայանե Գրիշայի Զոլյանին, Դավիթ Սամվելի Խաչատրյանին, Վարդանուշ Սամվելի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից /սեփականության իրավունքի վկայական N1487025, տրված 2005 թվականիսեպտեմբերի 01-ին, սեփականության իրավունքի վկայական N1487027, տրված 2005 թվականի սեպտեմբերի 01-ին, սեփականության իրավունքի վկայական N1487028, տրված 2005 թվականի սեպտեմբերի 01-ին, սեփականության իրավունքի վկայական N1487026, տրված 2005 թվականի սեպտեմբերի 01-ին,  սեփականության իրավունքի վկայական N1487029 տրված 2005 թվականի սեպտեմբերի 01-ին,   սեփականության իրավունքի վկայական N1487030, տրված 2005 թվականի սեպտեմբերի 01-ին,   սեփականության իրավունքի վկայական N1487031, տրված 2005 թվականի սեպտեմբերի 01-ին,   սեփականության իրավունքի վկայական N1487032, տրված 2005 թվականի սեպտեմբերի 01-ին/ հրաժարվելու մասին դիմումը

1. Քաղաքացիներ Սամվել Ավետիքի Խաչատրյանին, Գայանե Գրիշայի Զոլյանին, Դավիթ Սամվելի Խաչատրյանին, Վարդանուշ Սամվելի Խաչատրյանին  ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող ք. Գավառ հասցեում գտնվող 0.21հա մակերեսով 1033-001 կադաստրային ծածկագրով, 0.1հա մակերեսով 1077-174 կադաստրային ծածկագրով, 0.07հա մակերեսով 1077-460 կադաստրային ծածկագրով, 0.15հա մակերեսով 1016-116 կադաստրային ծածկագրով 0.12հա մակերեսով 1037-536 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը, 0.16հա մակերեսով 1041-075 կադաստրային ծածկագրով, 0.005հա մակերեսով 1042-068 կադաստրային ծածկագրով, 0.15հա մակերեսով 1042-095 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության խոտհարքները ճանաչել համայնքային սեփականություն:

2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Գավառի տարածքային ստորաբաժանում` որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:

3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող  փոփոխությունները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx