Ո Ր Ո Շ ՈՒ Մ N 291-Ա

29.10.2017

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
06 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2017թվականի N 291-Ա

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԻ ՄԱՇՏՈՑԻ /ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ/ ՓՈՂՈՑ ԹԻՎ 21 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՇՈՒՇԱՆ ՕՆԻԿԻ ՄԻՐԻԲՅԱՆԻ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՆԻԿԻ ԽԶՄԱԼՅԱՆԻ, ԼԻԱՆԱ ՎԱՆԻԿԻ ԽԶՄԱԼՅԱՆԻ ԵՎ ԼՈՒՍԻՆԵ ԽԶՄԱԼՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ՈՒ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

        

       Ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ինկետի 24) ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ կառավարության` 02.02.2002թ. ,,Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառնական նշանակությունը փոխելու կարգը հաստատելու մասին'' թիվ 88 որոշման, ՀՀ կառավարության 29.12.2005թ. ,,Հայաստանի Հանրապետության քաղաքայինգյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի`  ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին'' թիվ 2387-Ն որոշման պահանջներով, համաձայն ՀՀ կառավարության 2006թ. նոյեմբերի 30-ի ,,ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքային համայնքի /բնակավայրի/ գլխավոր հատակագիծը հաստատելու մասին''  N1727-Ն որոշմամբ հաստատված գլխավոր հատակագծի, 19.10.2010թ. ՀՀ Գավառի նոտարական տարածքի նոտարի կողմից տրված սեփականության իրավունքի և ըստ օրենքի ժառանգության վկայագրերի և հիմք ընդունելով Շուշան Օնիկի Միրիբյանի /ծնված 28.06.1959թ./, Հովհաննես Վանիկի Խզմալյանի /ծնված 12.06.1990/, Լիանա Վանիկի Խզմալյանի /ծնված 20.02.1985թ./ և Լուսինե Խզմալյանի /ծնված 03.06.1980թ/ դիմումը, ինչպես նաև նկատի ունենալով սեփականության և ըստ օրենքի ժառանգության իրավունքով իրենցը պատկանող ք. Գավառ Մաշտոցի /Գրիգոր Լուսավորչի/ փողոց թիվ 21 հասցեում գտնվող մեխանիկական արտադրամասը և օգտագործման իրավունքով իրենցը պատկանող արտադրամասի սպասարկման համար հատկացված 0.00824հա  մակերսով  հողատարածքը  չի  գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում  քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ

1. Ուժը կորցրած ճանաչել Գավառի քաղաքապետի 2013 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 203-Ա որոշումը:

2.  Քաղաք Գավառ Մաշտոցի  /Գրիգոր Լուղավորչի/ փողոց թիվ 21 հասցեում գտնվող մեխանիկական արդատրամասի զբաղեցրած և սպասարկման 0.00828հա ընդհանուր մակերեսով հողատարածքը` համաձայն ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի, սեփականության իրավունքով փոխանցել Շուշան Օնիկի Միրիբյանին,  Հովհաննես Վանիկի Խզմալյանին,  Լիանա Վանիկի Խզմալյանին,  Լուսինե  Խզմալյանին` հողի կադաստրային արժեքը /1ք.մ.-ի համար 1242դրամ/ վճարելու պայմանով ու ճանաչել նրանց իրավունքը դրա վրա գտնվող 59.05ք.մ. ընդհանուր մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1948թ.-ին/ նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:

3.   Քաղաք Գավառ Մաշտոցի  /Գրիգոր Լուղավորչի/ փողոց թիվ 21 հասցեում գտնվող մեխանիկական արտադրամասի շինության և սպասարկման 0.00828հա ընդհանուր մակերեսով հողատարածքի նպատակային նշանակությունը` արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության և գործառնական նշանակությունը` արդյունաբերական օբյեկտների, համապատասխանեցնել ՀՀ կառավարության 2006թ.-ի նոյեմբերի 30-ի ,,ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքային համայնքի /բնակավայրի/ գլխավոր հատակագիծը հաստատելու մասին'' N1727-Ն որոշմամբ հաստատված գլխավոր հատակագծին` նպատակային նշանակությունը փոխելով բնակավայրերի, իսկ գործառնականը` բնակելի:

2. Բնակելի տանը տրամադրել ք. Գավառ Գրիգոր Լուսավորչի փողոց 1-ին նրբանցք N2 տուն հասցեն:

 3. Շենք շինությունները չեն հակասում քաղաքաշինական նորմերին և դրանց մակերեսները որոշվում են քարտեզագրման, գեոդեզիայի, չափագրման /հաշվառման/ և հողաշինարարության գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպությունների /անձի/ կողմից տրված հատակագծերին համապատասխան:

4. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:

 5. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառի քաղաքապետի տեղակալ Գ. Բոշյանի վրա:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx