Ո Ր Ո Շ ՈՒ Մ N 243-Ա

12.09.2017

Ո Ր Ո Շ ՈՒ Մ N 243-Ա


04 սեպտեմբերի 2017 թվականի


ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

          Ղեկավարվելով <Տեղական Ինքնակառավարման Մասին> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետով, ՀՀ Կառավարության 18.05.2006թ. ,,Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին'' թիվ 912-Ն որոշման 11-րդ, 22.1-րդ կետերով և հիմք ընդունելով Անդրանիկ Վանիկի Հովեյանի /ծնված 22.01.1961թ./, Վերգուշ Գևորգի Չարվադարյանի /ծնված 20.11.1964թ./ և Վանիկ Անդրանիկի Հովեյանի /ծնված 16.03.1984թ./ դիմումը` սեփականության իրավունքով իրենց պատկանող ք. Գավառ  Բոշնաղյան 3-րդ նրբանցք, 2-րդ փակուղի թիվ 7 հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 0.08362հա մակերեսով հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը ինքնակամ կառուցված բնակելի նշանակության շինությունը օրինական ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում  հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ

 

  1. Քաղաք Գավառ  Բոշնաղյան 3-րդ նրբանցք 2-րդ փակուղի թիվ 7 հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար Անդրանիկ Վանիկի Հովեյանին, Վերգուշ Գևորգի Չարվադարյանին և Վանիկ Անդրանիկի Հովեյանին հատկացված 0.08362հա  մակերեսով  հողատարածքում վերջիններիս կողմից 1989թ. կառուցված 132.49ք.մ. ընդհանուր մակերեսով շինությունը ճանաչել օրինական: 
  2. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանում`` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
  3. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառի քաղաքապետի տեղակալ Գ. Բոշյանի վրա:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                     ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx