Ո Ր Ո Շ ՈՒ Մ N 241-Ա

12.09.2017

    Ո Ր Ո Շ ՈՒ Մ N 241-Ա


29 օգոստոսի 2017 թվականի


ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

  Ղեկավարվելով Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 18.05.2006թ. ,,Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին'' 912-Ն որոշման 34-րդ, 35-րդ և 36-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով  Անի Գուրգենի Իսպիրյանի /ծնված 23.02.21990թ./ դիմումը` ք. Գավառ Կաբելագործների փողոց թիվ 8/1 հասցեում` իր կողմից ինքնակամ կառուցված 22.4ք.մ. մակերեսով ավտոտնակը և զբաղեցրած 49.24ք.մ. հողատարածքը ուղղակի վաճառքով իրեն վաճառելու մասին, նկատի ունենալով, որ ավտոտնակի զբաղեցրած հողատարածքը ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատարածք չի հանդիսանում, որոշում եմ

1. Քաղաք Գավառ Կաբելագործների փողոց թիվ 8/1 հասցեում գտնվող, Գավառ համայնքի ղեկավարի` 26.06.2017թ. թիվ 162-Ա որոշմամբ օրինական և համայնքային սեփականություն ճանաչված, 01.08.2017թ. պետական գրանցում ստացած 22.4ք.մ. մակերեսով ավտոտնակը և զբաղեցրած 49.24ք.մ. հողատարածքը /ավտոտնակը` 22.4x1300=29120 դրամ, զբաղեցրած հողատարածքը` 49.24x1242=61157դրամ/ ուղղակի գործարքի միջոցով վաճառել ՀՀ Կառավարության` 18.05.2006թ. ,,Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին'' թիվ 912-Ն որոշման 34-րդ կետով սահմանված գնման նախապատվությունը ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան դիմում ներկայացրած` ք. Մարտունի, Պռոշյան փողոց թիվ 26 տան բնակիչ Անի Գուրգենի Իսպիրյանին:

2. Քաղաքացի Անի Գուրգենի Իսպիրյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր և սահմանել, որ առուվաճառքի հետ կապված ծախսերն իրականացվում են գնորդի հաշվին:

3. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառի քաղաքապետի տեղակալ Գ. Բոշյանի վրա:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                     ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx