Ո Ր Ո Շ ՈՒ Մ N 240-Ա

12.09.2017

Ո Ր Ո Շ ՈՒ Մ N 240-Ա


24 օգոստոսի 2017 թվականի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և ,,Տեղական ինքնակառավարման մասին'' Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Սամվել Երվանդի Նաջարյանին, Լաուրիկ Նաջարյանին, Անուշ Սամվելի Նաջարյանին, Վարդան Սամվելի Նաջարյանին, Աննա Սամվելի Նաջարյանին, Անի Սամվելի Նաջարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից հրաժարվելու մասին դիմումը. որոշում եմ

1. Քաղաքացիներ Սամվել Երվանդի Նաջարյանին, Լաուրիկ Նաջարյանին, Անուշ Սամվելի ՆԱջարյանին, Վարդան Սամվելի Նաջարյանին, Աննա Սամվելի Նաջարյանին, Անի Սամվելի Նաջարյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող ք. Գավառ հասցեում գտնվող 0.405հա մակերեսով 1174-0003 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողը ճանաչել համայնքային սեփականություն:

2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո`15-օրյա ժամկետում այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Գավառի տարածքային ստորաբաժանում` որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:

3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                     ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx