Ո Ր Ո Շ ՈՒ Մ N 239-Ա

12.09.2017

Ո Ր Ո Շ ՈՒ Մ N 239-Ա

24 օգոստոսի 2017 թվականի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և ,,Տեղական ինքնակառավարման մասին'' Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Սեդա Սուրենի Նազարյանին, Լիդվին Նորիկի Էլոյանին, Նորիկ Լիդվինի Էլոյանին, Հակոբ Լիդվինի Էլոյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից հրաժարվելու մասին դիմումը. որոշում եմ

1. Քաղաքացիներ Սեդա Սուրենի Նազարյանին, Լիդվին Նորիկի Էլոյանին, Նորիկ Լիդվինի Էլոյանին, Հակոբ Լիդվինի Էլոյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող ք. Գավառ հասցեում գտնվող 0.075հա մակերեսով 1176-0212 կադաստրային ծածկագրով, 0.432հա մակերեսով 1171-0020 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը ճանաչել համայնքային սեփականություն:

2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո`15-օրյա ժամկետում այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Գավառի տարածքային ստորաբաժանում` որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:

3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                     ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx