Ո Ր Ո Շ ՈՒ Մ N 237-Ա

12.09.2017


24 օգոստոսի 2017 թվականի


ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԻ ՍՈՎԽՈԶՆԻԿՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 2 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՌԵՓՍԻՄԵ ԳՈՒՐԳԵՆԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

         Ղեկավարվելով ,,Իրավունքը հաստատող փաղտաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին'' 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, <Տեղական Ինքնակառավարման Մասին> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. ,,Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի`  ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին'' թիվ 2387-Ն որոշման պահանջներով,  23.08.2017թ.տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 05.11.1991թ. թիվ 270 որոշումից քաղվածքը, և հիմք ընդունելով Ռեփսիմե  Գուրգենի Մարտիրոսյանի /ծնված 15.02.1950թ./ դիմումը, ,,Հայր և որդի Դավոյաններ'' ՍՊ ընկերության կողմից տրված հողամասի և շենք-շինությունների հատակագծերը, որի համաձայն ք. Գավառ Սոցխոզնիկների փողոցի 2 հասցեում գտնվող ընդհանուր հողամասը չափագրվել է /ծածկագիր 0305-0004/, մակերեսը գրվել է 0.19438հա, ինչը փաստացի կազմում է 0.19438հա, որը Ռեփսիմե Գուրգենի Մարտիրոսյանինսեփականության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է 1992թ.-ին, որի կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ  հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաևր ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում , չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ

 1. Վերականգնել Գավառ  քաղաքի Սովխոզնիկների փողոց 2 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Ռեփսիմե Գուրգենի Մարտիրոսյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 0.19438հա մակերեսով հողամասի չափով, ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0.19438հա ընդհանուր մակերեսով հողամասի և դրա  վրա  գտնվող 482.51ք.մ. ընդհանուր մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1992թ./ նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:

 2. Բնակելի տանը տրամադրել ք. Գավառ Սովխոզնիկների փողոց, տուն 2 հասցեն:

 3. Շենք շինությունները չեն հակասում քաղաքաշինական նորմերին և դրանց մակերեսները որոշվում են քարտեզագրման, գեոդեզիայի, չափագրման /հաշվառման/ և հողաշինարարության գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպությունների /անձի/ կողմից տրված հատակագծերին համապատասխան:

4. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:

 5. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառի քաղաքապետի տեղակալ Գ. Բոշյանի վրա:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                     ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx