ՈՐՈՇՈՒՄ 236-Ա

12.09.2017

23 օգոստոսի 2017 թվականի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և ,,Տեղական ինքնակառավարման մասին'' Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Արայիկ Ահարոնի Նազարյանին, Մարինե Խաչատրյանին, Արտեմ Արայիկի Նազարյանին, Անահիտ Արայիկի Նազարյանին, Արման Արայիկի Նազարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից հրաժարվելու մասին դիմումը. որոշում եմ

1. Քաղաքացիներ Արայիկ Ահարոնի Նազարյանին, Մարինե Խաչատրյանի, Արտեմ Արայիկի Նազարյանին, Անահիտ Արայիկի Նազարյանին, Արման Արայիկի Նազարյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող ք. Գավառ հասցեում գտնվող 0.084հա մակերեսով 1178-0424 կադաստրային ծածկագրով, 0.528հա մակերեսով 1112-0665 կադաստրային ծածկագրով, 0.399հա մակերեսով 1105-0113 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը, 1.224հա մակերեսով 1168-1182 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության խոտհարքը ճանաչել համայնքային սեփականություն:

2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Գավառի տարածքային ստորաբաժանում` որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:

3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                     ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx