Ո Ր Ո Շ ՈՒ Մ 235-Ա

03.09.2017

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 235-Ա


23 օգոստոսի 2017 թվականի  


ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 05-001-1179-0041 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.309092ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐԵԼԱՀՈՂԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 76, 77, 78 հոդվածների, Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի, ,,Տեղական Ինքնակառավարման Մասին'' Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, ՀՀ Կառավարության ,,Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին'' 2001թ. ապրիլի 12-ի N286 որոշման պահանջներով, հիմք ընդունելով Գավառի քաղաքապետարանի մրցութային հանձնաժողովի 2017թվականի հուլիսի 17-ի արձանագրությունը, որոշում եմ

1. Գավառ համայնքի վարչական սահմաններում գտնվող Գավառ քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող /սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N30032016-05-0028, տրված 2016 թվականի մարտի 30-ին անշարժ գույքի կադաստրի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից/ 05-001-1179-0041 կադաստրային ծածկագրով 0.309092հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի վարելահողը տարեկան 2050 /երկու հազար հիսուն/ ՀՀ դրամ վարձավճարով մինչև 2041թվականը ներառյալ օգտագործման ժամկետով վարձակալությամբ տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Արտավազդ Գերասիմի Բոշյանին:

2. Արտավազդ Գերասիմի Բոշյանի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր:

3. Վարձակալը վարձավճարների ամբողջությամբ կամ մասնակի ուշացման յուրաքանչյուր օրվա համար վճարում է տույժ վարձատուին չվճարված գումարի 0.05 տոկոսի չափով: 

4.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                     ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx