ՈՐՈՇՈՒՄ N 162-Ա

08.08.2017

ՈՐՈՇՈՒՄ N 162-Ա

26  հունիսի 2017թ.                                                                               ք. Գավառ  

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի պահանջներով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. ”Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին,, թիվ 2387-Ն, 18.05.2006 թ. ”Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին,, թիվ 731-Ն որոշումներով, 18.05.2006թ. ”Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին,, թիվ 912-Ն որոշման 33-րդ կետով, հիմք ընդունելով քաղ. Անի Իսպիրյանի դիմումը`  ք.Գավառ Կաբելագործների փողոց թիվ 58 բնակելի շենքի բակում` իր կողմից ինքնակամ կառուցված 22.40 քմ. մակերեսով ավտոտնակը օրինականացնելու մասին, ինչպես նաև հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, որի կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ  չկան ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ, ինչպես նաև չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

  1. Քաղ. Անի Իսպիրյանի կողմից ք.Գավառ Կաբելագործների փողոց թիվ 58 բնակելի շենքի բակում ինքնակամ կառուցված 22,40քմ. ներքին մակերեսով ավտոտնակը և 49.24քմ. մակերեսով զբաղեցրած հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն:
  2. Քաղ. Անի Իսպիրյանի կողմից ինքնակամ կառուցված 22,40քմ. մակերեսով ավտոտնակը ճանաչել օրինական և տրամադրել ք. Գավառ Կաբելագործների փողոց թիվ 8/1 ավտոտնակ հասցե:
  3. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինականացման, պետական գրանցման, այդ թվում` համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերն իրականացվում են ինքնակամ կառույցը իրականացնողի միջոցներով:
  4. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
  5. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառի քաղաքապետի տեղակալ Գ. Բոշյանի վրա:

ՔԱՂԱՔԱՊԵՏ`                            ԳՈՒՐԳԵՆ  ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ         

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx