ՈՐՈՇՈՒՄ N 161-Ա

08.08.2017

ՈՐՈՇՈՒՄ N 161-Ա

 26 հունիսի 2017թ.                                                                                  ք. Գավառ

ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԲԱԺՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ /ԾԱԾԿԱԳԻՐ`3.1-16/ ,ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ  ՄԱՍՆԱԳԵՏԻ /ԾԱԾԿԱԳԻՐ`2.3-15/ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ/ԾԱԾԿԱԳԻՐ`2.3-8/ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Համայնքային ծառայության մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետի և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգող նախարարի ,,Համայնքային ծառայության թափուր պաշտոնի համար մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու մասին’’ 29-ը օգոստոսի 2006թ.  N13-Ն հրամանի 11-րդ կետի պահանջներով

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

  1. ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի քաղաքապետարանի  աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի առաջատար մասնագետի /ծածկագիր`3.1-16/, աշխատակազմի իրավատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետի /ծածկագիր` 2.3-15/, աշխատակազմի գլխավոր մասնագետի / ծածկագիր 2.3-8/ թափուր պաշտոնների համար մրցույթները  անցկացնել   2017 թվականի օգոստոսի 1 ին:
  2. Հանձնարարել Գավառի քաղաքապետարանի աշխատակազմին` իրականացնելու Գավառի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի առաջատար մասնագետի /ծածկագիր`3.1-16/, աշխատակազմի իրավատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետի /ծածկագիր`2.3-15/ , աշխատակազմի գլխավոր մասնագետի /ծածկագիր` 2.3-8/ թափուր պաշտոնների համար անցկացվող մրցույթների նախապատրաստական աշխատանքները:

 ՔԱՂԱՔԱՊԵՏ`                         Գ. Ե. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx