ՈՐՈՇՈՒՄ N 160-Ա

08.08.2017

ՈՐՈՇՈՒՄ N 160-Ա

22  հունիսի 2017թ.                                                                                      ք. Գավառ  

ԱԼՄԱՍՏ ԱՎԵՏԻՍԻ ՔԵՌՅԱՆԻՆ / ԱՆՁՆԱԳԻՐ` AN 0574162, ՏՐՎԱԾ` 29.04.2008Թ. 040-ԻՑ / ԽՆԱՄԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և 60-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 34-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի 1) կետի դրույթներով, ՀՀ Կառավարության 2016 թ. հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշմամբ հաստատված <<Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրության>> 3-րդ գլխի 9 կետի, 1-ին ենթակետի, <<ա>> պարբերությամբ, հիմք ընդունելով Գավառի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2017 թվականի հունիսի 20-ի եզրակացությունը, Գավառի քաղաքապետը  

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

  1. Անչափահաս երկվորյակներ Սարգիս Հավհաննեսի Պետրոսյանի և Շամխալ Հովհաննեսի Պետրոսյանի /ծնվ.18.09.2004թ./ խնամքը, իրավունքների և շահերի պաշտպանությունը  կազմակերպելու համար նրանց տատին` Ալմաստ Ավետիքի Քեռյանին նշանակել նրանց խնամակալ:
  2. Խնամակալությունը սահմանել մինչև անչափահաս երկվորյակներ Սարգիս Հովհաննեսի Պետրոսյանի և Շամխալ Հովհաննեսի Պետրոսյանի 14 /տասնչորս/ տարին լրանալը` 2018թվականի սեպտեմբերի 18-ը:
  3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը  հաջորդող օրը:  

ՔԱՂԱՔԱՊԵՏ`                            ԳՈՒՐԳԵՆ  ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ         

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx