ՈՐՈՇՈՒՄ N 159-Ա

08.08.2017

ՈՐՈՇՈՒՄ N 159-Ա

19 հունիսի 2017թ.                                                                               ք. Գավառ  

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 62 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ  ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՄՎԵԼ ԲՐՍԻԿՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով ”Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, Տեղական Ինքնակառավարման Մասին  ՀՀ օրենքի 35 հոդվածի 24) կետի, ՀՀ Կառավարության 29.12.2005թ. ”Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին,, թիվ 2387-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Սամվել Սոսիկի Բրսիկյանի /ծնված 03.10.1961թ./ դիմումը, 07.06.2017թ.  տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 05.11.1991թ.թիվ 270 որոշումից քաղվածքը, ,,Հայր և որդի Դավոյաններ’’ ՍՊԸ կողմից տրված հողամասի ու շենք-շինությունների հատակագծերը, որի համաձայն ք. Գավառ Միքայելյան փողոց թիվ 62 հասցեում գտնվող ընդհանուր հողամասը չափագրվել է /ծածկագիր 0282-0006/, մակերեսը գրվել է 0.119հա, ինչը փաստացի կազմում է 0.1188հա, որը  Սամվել Սոսիկի Բրսիկյանին սեփականության իրավուքնով պատկանող հողամասն է: Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է 1970-1975թթ. որի  կառուցման ո ւսպասարկման ամար անհրաժեշտ հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

  1. Վերականգնել Գավառ քաղաքի Միքայելյան փողոց թիվ 62 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Սամվել Սոսիկի Բրսիկյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 0.119հա մակերեսով հողամասի չափով, ճանաչելով նրա սեփականության իրավունքը ընդհանուր 0.1188հա մակերեսով հողամասի ու դրա վրա գտնվող 202.5ք.մ. ընդհանուր մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1970-1975թթ./ նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:
  2. Բնակելի տանը տրամադրել ք. Գավառ Միքայելյանփողոց թիվ 62 տուն հասցեն:             
  3. Շենք  շինությունները չեն հակասում քաղաքաշինական նորմերին և դրանց մակերեսները որոշվում են քարտեզագրման, գեոդեզիայի, չափագրման /հաշվառման/ և հողաշինարարության գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպությունների /անձի/ կողմից տրված հատակագծերին համապատասխան:
  4. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
  5. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառի քաղաքապետի տեղակալ Գ. Բոշյանի վրա:

ՔԱՂԱՔԱՊԵՏ՝                       ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx