ՈՐՈՇՈՒՄ N 158-Ա

08.08.2017

ՈՐՈՇՈՒՄ N 158-Ա

16 հունիսի 2017թ.                                                                               ք. Գավառ  

ԲՆԱԿԵԼԻ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով ,,Տեղական Ինքնակառավարման Մասին’’  ՀՀ օրենքի 35 հոդվածի 1-ին կետի 24) ենթակետով, ՀՀ Կառավարության 02.02.2002թ. ,,ՀՀ Կառավարության որոշումը ՀՀ-ում շենքերի, շինություններիկամ դրանցմի հատվածի գործառնական նշանակությունը փոխելու կարգը հաստատելու մասին’’ թիվ 88 որոշման,  ՀՀ Կառավարության 18.05.2016թ. ..Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին’’ թիվ 912-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով ք. Գավառ Ազատամարտիկների 17 փակուղի թիվ 5 տան բնակիչ Յուրիկ Մանվելի Գևորգյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող ք. Գավառ Հ. Աբրահամյան թիվ 86 հասցեում գտնվող բնակելի տան առաջին հարկի գործառնական նշանակությունը փոխելու և ինքնակամ կառուցված շինությունների ապամոնտաժման մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ բնակելի տանը չեն կատարվել կոնստրուկտիվ փոփոխություններ,  չի պահանջվում շինարարության թույլտվություն  

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

  1. Թույլատրել ք. Գավառ Հ. Աբրահամյան թիվ 86 հասցեում գտնվող բնակելի տան առաջին հարկիգործառնական նշանակությունը փոխելու հասարակականի:
  2. Քաղաքացի Յուրիկ Մանվելի Գևորգյանի կողմից կատարված ինքնակամ շինության քանդման աշխատանքները ճանաչել օրինական:
  3. Շենք  շինությունները չեն հակասում քաղաքաշինական նորմերին և դրանց մակերեսները որոշվում են քարտեզագրման, գեոդեզիայի, չափագրման /հաշվառման/ և հողաշինարարության գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպությունների /անձի/ կողմից տրված հատակագծերին համապատասխան:
  4. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
  5. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառի քաղաքապետի տեղակալ Գ. Բոշյանի վրա:

ՔԱՂԱՔԱՊԵՏ՝                       ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx