ՈՐՈՇՈՒՄ N 157-Ա

08.08.2017

ՈՐՈՇՈՒՄ N 157-Ա

16 հունիսի 2017թ.                                                                               ք. Գավառ  

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 9 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ  ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐԴԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով ”Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, Տեղական Ինքնակառավարման Մասին  ՀՀ օրենքի 35 հոդվածի 24) կետի, ՀՀ Կառավարության 29.12.2005թ. ”Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին,, թիվ 2387-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Վարդան Անուշավանի Անտոնյանի /ծնված 29.03.1957թ./ լիազորված անձ Սուսաննա Աֆրիկյանի դիմումը, 09.06.2017թ.  տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 05.11.1991թ.թիվ 270 որոշումից քաղվածքը, ,,Հայր և որդի Դավոյաններ’’ ՍՊԸ կողմից տրված հողամասի ու շենք-շինությունների հատակագծերը, որի համաձայն ք. Գավառ Շահումյան փողոց թիվ 9 հասցեում գտնվող ընդհանուր հողամասը չափագրվել է /ծածկագիր 0348-0012/, մակերեսը գրվել է 0.019հա, ինչը փաստացի կազմում է 0.04042հա, որը Վարդան Անուշավանի Անտոնյանին սեփականության իրավուքնով պատկանող հողամասն է: Նկատի ունենալով, որ օրինական հատկացված հողամասը /0.019հա/ և նրան կից ավել օգտագործվող 0.02142հա մակերեսով հողամասը օրենքիուժով կարող է փոխանցվել սեփականությկան իրավունքով և հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է 1940-1983թթ., որի  կառուցման ո ւսպասարկման ամար անհրաժեշտ հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

  1. Վերականգնել Գավառ քաղաքի Շահումյան փողոց թիվ 9 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ  Վարդան Անուշավանի Անտոնյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 0.019հա մակերեսով հողամասի և նրան կից 0.02142հա մակերեսով հողամասի չափով, ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0.02142հա մակերեսով հողամասի և ընդհանուր 0.04042հա մակերեսով հողամասի ու դրա վրա գտնվող 168.32ք.մ. ընդհանուր մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1940-1983թթ./ նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:
  2. Բնակելի տանը տրամադրել ք. Գավառ Շահումյան փողոց թիվ 9 տուն հասցեն:             
  3. Շենք  շինությունները չեն հակասում քաղաքաշինական նորմերին և դրանց մակերեսները որոշվում են քարտեզագրման, գեոդեզիայի, չափագրման /հաշվառման/ և հողաշինարարության գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպությունների /անձի/ կողմից տրված հատակագծերին համապատասխան:
  4. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
  5. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառի քաղաքապետի տեղակալ Գ. Բոշյանի վրա:

ՔԱՂԱՔԱՊԵՏ՝                       ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx