ՈՐՈՇՈՒՄ N 156-Ա

08.08.2017

 ՈՐՈՇՈՒՄ N 156-Ա  

  16 հունիսի 2017թ.                                                                                    ք. Գավառ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և ”Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Արտուշ Հովհաննեսի Թամամավեյանին, Ալլա Ֆրեդայի Գալոյանին, Կարեն Արտուշի Թամամավեյանին, Սեդա Գվիդոնի Մելոյանին,Արմինե Արտուշի Թամամավեյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից հրաժարվելու մասին դիմումը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Քաղաքացիներ Արտուշ Հովհաննեսի Թամամավեյանին, Ալլա Ֆրեդայի Գալոյանին, Կարեն Արտուշի Թամամավեյանին, Սեդա Գվիդոնի Մելոյանին, Արմինե Արտուշի Թամամավեյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Գավառ հասցեում գտնվող 0.34804հա մակերեսով 1128-0027 կադաստրային ծածկագրով, 0.16377հա մակերեսով 1114-0111 կադաստրայհին ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողերըճանաչել համայնքային սեփականություն: 

2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Գավառի տարածքային ստորաբաժանում` որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:

3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող  փոփոխությունները:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx