ՈՐՈՇՈՒՄ N 155-Ա

08.08.2017

ՈՐՈՇՈՒՄ N 155-Ա  

  16 հունիսի 2017թ.                                                                                    ք. Գավառ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և ”Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Լարիսա Գառնիկի Դեղոյանին, Վասակ Հրաչիկի Խոջոյանին, Գարուշ Հրաչիկի Խոջոյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից հրաժարվելու մասին դիմումը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Քաղաքացիներ  Լարիսա Գառնիկի Դեղոյանին, Վասակ Հրաչիկի Խոջոյանին, Գարուշ Հրաչիկի Խոջոյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Գավառ հասցեում գտնվող 1.372հա մակերեսով 1158-0107 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողը, 0.5329հա մակերեսով 1104-0447 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության խոտհարքը ճանաչել համայնքային սեփականություն: 

2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Գավառի տարածքային ստորաբաժանում` որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:

3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող  փոփոխությունները:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx