ՈՐՈՇՈՒՄ N 154-Ա

08.08.2017

ՈՐՈՇՈՒՄ N 154-Ա

16 հունիսի 2017թ.                                                                                 ք. Գավառ

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԻ ՀԱՑԱՌԱՏ ԹԱՂԱՄԱՍԻ Հ. ԱԲԱՐԱՀԱՄՅԱՆ 2-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԻՐԱԿԱՆ ՎԱՆՈՒՇԻ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Ղեկավարվելով ”Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, ՀՀ Կառավարության 29.12.2005թ. ”Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին,, թիվ 2387-Ն որոշման, Տեղական Ինքնակառավարման Մասին  ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի պահանջներով, հիմք ընդունելով Սիրական Վանուշի Մելքոնյանի /ծնված 12.01.1952թ./ դիմումը, 12.01.2017թ. տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 07.04.1991թ. թիվ 19 որոշումից քաղվածքը, ,,Հայր և որդի Դավոյաններ’’ ՍՊԸ կողմից տրված հողամասի ու շենք-շինությունների հատակագծերը և եզրակացությունը, որի համաձայն ք. Գավառ Հացառատ թաղամաս Հ. Աբրահամյան 2-րդ փողոց թիվ 1 հասցեում գտնվող ընդհանուր հողամասը չափագրվել է  /ծածկագիր 0503-0010/, մակերեսը գրվել է 0.1հա, ինչը փաստացի կազմում է 0.0918հա, որը Սիրական ՎանուշիՄելքոնյանինսեփականության իրավունքով պատկանող հողամասն է: Նկատի ունենալով, որ բնակելի տունը կառուցվել է 1995թ. և որի կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

  1. Վերականգնել Գավառ քաղաքի Հացառատ թաղամաս Հ. Աբրահամյան 2-րդ փողոց թիվ 1  հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Սիրական Վանուշի Մելքոնյանի հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 0.1հա մակերեսով հողամասի չափով, ճանաչելով նրա սեփականության իրավունքը ընդհանուր 0.0918հա մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող 329.84ք.մ. ընդհանուր մակերեսով շենք շինությունների /կառուցված 1995թ./  նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:
  2. Շենք  շինությունները չեն հակասում քաղաքաշինական նորմերին և դրանց մակերեսները որոշվում են քարտեզագրման, գեոդեզիայի, չափագրման /հաշվառման/ և հողաշինարարության գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպությունների կողմից տրված հատակագծերին համապատասխան:
  3. Բնակելի տանը տրամադրել ք. Գավառ, Հացառատ թաղամաս, Հ. Աբրահամայն 2-րդ փողոց թիվ 1 տուն հասցեն: 
  4. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
  5. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառի քաղաքապետի տեղակալ Գ. Բոշյանի վրա:

ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏ`                       ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx